News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հունիսի 13-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ շեշտել է հայ-ռուսական հարաբերությունների հատուկ բնույթը եւ հույս է հայտնել, որ դրանք «ավելի հատուկ» դառնան։

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի օրվա առթիվ, ինչպես նաեւ Ֆուտբոլի աշխարհի առաջնության՝ «համաշխարհաին մասշտաբի իրադարձության» անցկացման կապակցությամբ։ «Այժմ ամբողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Մոսկվայի ուղղությամբ»,-ասել է նա՝ շնորհակալություն հայտնելով հրավերի համար։

ՀՀ վարչապետն ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ սա արդեն երկրորդ հանդիպումն է Պուտինի հետ, իսկ առաջինը կայացել է Սոչիում 30 օր առաջ․ «Սա ցույց է տալիս ՀՀ-ՌԴ հարաբերությունների հատուկ բնույթը, եւ ցույց է տալիս, որ մեկ ամիս առաջ արված հայտարարությունները հիմա հստակ իրականացվում են։ Ես հույս ունեմ, որ այդ հարաբերությունները ավելի հատուկ կդառնան»,-ասել է նա։

Վարչապետը նշել է, որ հայ ժողովրդին ներկայացնող ՀՀ կառավարության համար շատ կարեւոր է այսպիսի ընդունելությունը Սոչիում եւ Մոսկվայում։ «Կարծում եմ՝ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ռուսաստանում բոլորը գոհ են այսպիսի զարգացումներից, եւ հույս ունեն, որ հարաբերություններն արդյունավետորեն կզարգանան մեր ժողովուրդների, մեր երկրների շահերի եւ մեր երկրների ինքնիշխանության հարգման հիմքի վրա»,-ասել է նա՝ հույս հայտնելով, որ երկու երկրների առաջնորդների հանդիպումներն ավելի հաճախակի կդառնան եւ դրանց ընթացքում կքննարկվեն հարաբերությունների օրակարգի ամբողջ ծավալը․ «Մեր հարաբերությունների օրակարգը շատ ընդգրկուն է, եւ մենք շատ բան ունենք քննարկելու ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական, ե՛ւ տարածաշրջանային առումով: Մենք ակնկալում ենք կառուցողական եւ դրական երկխոսություն, եւ մենք համոզվել ենք, որ մեր երկխոսությունը հենց այդպիսին է»,-ասել է նա։

Փաշինյանը Մոսկվա է ժամանել հինգշաբթի կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը մասնակցելու համար։ Կրեմլի  մամուլի ծառայությունից ավելի վաղ հայտնել էին, որ Պուտինը, Փաշինյանը եւ մի շարք այլ երկրների առաջնորդներ ներկա կլինեն առաջնության բացմանը «Լուժնիկի» մարզադաշտում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Փորձագետ. Ռուսաստանը չէր կարող խաղաղապահներին դուրս բերել Արցախից միայն Փաշինյանի հայտարարության պատճառով
Այն ճանապարհին, որով հեռացան ռուս խաղաղապահներն Արցախից, Ռուսաստանում կբռնկվի թյուրքական հեղափոխության հաջորդ փուլը
2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյանը՝ Զատուլինին
Ռուսական զինված ուժերի դուրսբերումը Ղարաբաղից վերջին կետն է դնում “i”-ի վրա։ Նույնիսկ հաշվի առնելով Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի խնդիրները...
Զախարովա. Արևմուտքը Հայաստանը դիտարկում է որպես գործիք, որի հետ կխաղա, հետո կլքի
Միևնույն ժամանակ, մենք չենք զարմանա, եթե պարզվի, որ Building Armenia’s Defence and Security Resilience  փաստաթղթում շարադրված ծրագրերը, որոնք ենթադրում են ռուս սահմանապահների ռուսական ռազմակայանի...
Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան
Ըստ տարածված տեղեկությունների, ռուսական խաղաղապահ ուժերը դուրս են բերվում Արցախից։ Զորաշարժը տեղի է ունենալու (ունենում) Ադրբեջանի տարածքով...
Ամենադրամատիկ իրադարձությունները կարող են տեղի ունենալ. Կռիլովը չի բացառել ռուսական բազայի դուրսբերումը Հայաստանից
Ըստ ամենայնի, այս ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում»,- NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում նշեց...
Ամենաշատ