News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

"Family Network" ընկերությունը Հայաստանում մալուխային հեռուստատեսության և ինտերնետի առաջատար մատակարարներից է։ Ընկերությունն այժմ մեծածավալ ներդրումներ է իրականացնում հեռահաղորդակցության ոլորտում և ամենամոտ ապագայում նախատեսում հեռուստատեսության մատակարարում (նաև catch up գործառույթ) և գերարագ ինտերնետ` արդեն օպտիկամանրաթելային ցանցի միջոցով:

Ընկերության անցած ուղու, հաջողությունների և ապագայի հավակնոտ ծրագրերի մասին NEWS.am-ը զրուցել է Family Network-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Գևորգ Ենգիբարյանի հետ:

Պարոն Ենգիբարյան, կպատմե՞ք «Family Network» ընկերության հիմնադրման պատմության և  այսօրվա ձեռքբերումների մասին:

2006 թվականին "Work and Travel" ծրագրով մեկնել էի Նյու Յորք՝ տեխնոլոգիաների զարգացման կենտրոն, որտեղ ամեն քայլափոխին աշխարհի խոշորագույն խաղացողներն էին՝ նորարար և մեր երկրում դեռ չներկայացված պրոդուկտներով:

ԱՄՆ-ում կաբելային հեռուստատեսությունը հսկայական քայլերով էր զարգանում և մատուցում այնքան տարաբնույթ ծառայություններ, որոնց մասին մենք Հայաստանում անգամ տեղյակ էլ չէինք: Ուստի նպատակ դրեցի Հայաստանում ստեղծել կաբելային հեռուստաընկերություն և վերադառնալուն պես սկսեցի գործնական քայլեր ձեռնարկել այն իրականացնելու ուղղությամբ: Արդեն որոշ ժամանակ անց 2 ընկերներիս հետ հիմնադրեցինք «Նոր Նորք կաբելային ծառայություն» ընկերությունը: Բավական բարդ ճանապարհ էր. սկզբնական շրջանում, չունենալով ֆինանսական կայուն միջոցներ, փորձում էինք ամեն ինչ ինքներս անել: Դա մեզ հնարավորություն էր տալիս տնտեսել, բայց և հիմքից ծանոթանալ գործընթացին. ալեհավաքներն ինքներս էինք տեղադրում շենքերի տանիքներին, շփվում բնակիչների հետ՝ հասկանալու համար, թե ինչի կարիք ունեն, որպեսզի համապատասխան ծառայություն առաջարկենք: Այսպես 2 տարի շարունակ թե տեխնիկական, թե ադմինիստրատիվ աշխատանքները մենք էինք կատարում, իսկ որպես գրասենյակ ծառայում էր մեր ավտոտնակը: Այն մինչ օրս պահպանել ենք այնպես, ինչպես կար:

Երկարատև համբերատար և քրտնաջան աշխատանքի արդյունքում 2009 թվականին արդեն ամբողջովին պատրաստ էինք շուկա մուտք գործելու, իսկ 2010-ից սկսած բաժանորդներ ունեինք, ովքեր, ի դեպ, մինչ օրս մեզ հետ են:  Ըստ իս՝ մեր հաջողության գրավականը մեկ օրում ամբողջ շաբաթվա գործն անելն էր: 2011 թվականին պարզ և հիշվող անուն ընտրեցինք, մեզ համար խորհրդանշական անվանում՝ «MY TV»-ն, քանի որ ամբողջ թիմն աշխատանքային պարտականություններից զատ՝ ընկերությանը վերաբերվում էր ինչպես իր սեփականին՝ մեծ սիրով և բարձր պատասխանատվությամբ:

2016 թվականին ընդլայնեցինք գործունեությունը և ծառայությունների շրջանակը՝ գերարագ ինտերնետ և բարձրորակ թվային հեռուստաալիքներ: Մեր սպառողն արդեն ամբողջ ընտանիքն էր. 2017 թվականի հունվարի 1-ից ներկայանում ենք «Family Network» բրենդային անվանմամբ:

Իսկ որտե՞ղ է այսօր հասանելի «Family Network»-ը:

Մեր ծածկույթը բավական մեծ է, այն ընդգրկում է Երևան քաղաքի 43%-ը՝ ներառյալ ՆորՆորք, Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ վարչական շրջանները, Նորագավիթը, ինչպես նաև Արարատի մարզի Խարբերդ, Այնթափ, Մարմարաշեն, Նոր Կյուրի,  Ջրահովիտ, Մրգավետ համայնքները, Կոտայքի մարզի Առինջ, Ջրվեժ, Ձորաղբյուր, Բալահովիտ, Նոր Գյուղ, Կոտայք համայնքները և Աբովյան քաղաքը: Մոտ ապագայում նախատեսվում է ներառել Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Սյունիքի և Տավուշի մարզերը։ Մինչև տարեվերջ մեր գործունեության բոլոր ուղղություններով և ծառայությունների ամբողջական փաթեթով ծրագրեր ունենք նոր շուկաներ մուտք գործելու:

Այսօր շուկայում այլընտրանքները շատ են, ինչո՞ւ ընտրել հենց Ձեր առաջարկը:

Մեր առաջարկած ծառայությունների գլխավոր առավելությունն այն է, որ մեր բաժանորդները մեկ փաթեթով կարող են տանը երեք հեռուստացույցով միաժամանակ դիտել տարբեր հեռուստաալիքներ: Բացի այդ, ոլորտի միջազգային փորձը հաշվի առնելով՝ նախատեսում ենք գերզարգացած տեխնիկական լուծումների շնորհիվ հեռուստատեսության հետ կապված գերժամանակակից նորարություններ կիրառել: Օպտիկամանրաթելային մալուխային ցանցը հասնելու է մինչև բաժանորդի տուն, այսպես կոչված «օպտիկան տանը» մոդելով՝ ստեղծելով անսահմանափակ և գերարագ ինտերնետի գերժամանակակից ցանց:

Ի՞նչ  ընթացիկ աշխատանքներ եք այժմ իրականացնում, կխոսե՞ք առաջիկա ծրագրերից,  նորություններից:

Այս տարի մեծ ներդրումային ծրագիր ենք իրականացնելու: Արդեն ռուսաստանյան երկու առաջատար խոշոր ընկերությունների ներկայացուցիչն ենք Հայաստանում։ Դրանցից մեկն օպտիկամալուխային ցանցի ներդրող է, մյուսը՝ կաբելային հեռուստատեսության արտադրամաս։

Նաև շատ կարևոր է անընդհատ հետևել նորագույն թվային տեխնոլոգիաների զարգացման միտումներին և հաճախորդներին պարբերաբար ներկայանալ ամենանորարար լուծումներով ու առաջարկներով: Պետք չէ բավարարվել գրանցած արդյունքներով, այլապես ցանկացած ընկերություն, այն էլ օրեցօր զարգացող մեր ոլորտում, լճացման դեպքում կթուլանա և կկորցնի շուկայում գրաված իր տեղն ու դիրքը:

Մեկ բան հաստատ կարող եմ ասել. տիրապետելով մանր քայլերի արվեստին, եթե կուզեք` ռազմավարությանը, նպատակ ունենք մեր թիմը մեծացնել և համալրել, ինչը հնարավորություն կտա, չդավաճանելով մեր որդեգրած սկզբունքներին և աշխատելաոճին, մեր բաժանորդներին առաջարկել գերժամանակակից, հարմարավետ ու մատչելի ծառայություններ:

Ո՞րն է «Family Network» ընկերության հաջողության բանաձևը կամ սկզբունքները, որոնցով առաջնորդվում է ընկերությունը:

Մենք մեծ ընտանիք ենք՝ մեր բաժանորդները և աշխատակիցները: Նախ մենք մեր բաժանորդներից յուրաքնաչյուրին դեմքով ենք ճանաչում, բոլորի հետ ամեն ամիս 1-2 անգամ շփում ենք ունենում, ինչը մեզ թույլ է տալիս նրանցից ստանալ առաջարկներ, իրազեկ լինել խնդիրներին և բողոքներին:

Եվ, ինչպես արդեն ասացի, յուրաքանչյուր ձեռքբերում նախևառաջ ամբողջ թիմի շնորհիվ է: Թիմի յուրաքանչյուր անդամ, անկախ զբաղվածությունից, սատարում է մեկը մյուսին, և եթե 1+1-ը հավասար է 2-ի, ապա մեր դեպքում միշտ ավելին է՝ իր գրանցած արդյունքով:

Եվ եթե շատերի մոտ բիզնեսի սկզբունքները տարբերվում են կյանքի սկզբունքներից, ապա մեզ մոտ այդպես չէ: Այն ամենը, ինչը չենք խախտում կյանքում, չենք խախտում նաև բիզնեսում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ամենաշատ