News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության փոխնախագահ եւ պատգամավորի թեկնածու Կարո Փայլանն անդրադարձել է նախագահ Էրդողանի նախընտրական քաղաքականությանը։

Կարո Փայլանը Twitter–ի իր էջում գրել է. «Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը վերջին ընտրությունները հաղթել է անվտանգության խնդիրներ ստեղծելուց հետո։

Հիմա կրկին տեսնում է, որ պարտվելու է։ Նա չի ցանկանում որ Թուրքիան ալեկոծած տնտեսական խնդիրների մասին խոսեն, որի համար կրկին փորձելու է անվտանգության հետ կապված խնդիրներ ստեղծել։ Եկեք իր այս հաշվարկները միասին չեղարկենք»,–գրել է Կարո Փայլանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ