News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 17
Տեսնել լրահոսը

Հունիսի 22-ից  կմեկնարկի  «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի 5-րդ  միջազգային փառատոնը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են փառատոնի կազմակերպիչները:

«Հայաստանը 10 օր շարունակ կվերածվի մշակութային ժողովրդական տոնի՝ ծավալվելով թե՛ Երեւանի սրտում, թե՛ մարզերի պատմամշակութային վայրերում: Կարապի լճի տարածքում, զուգահեռ՝ տարբեր դահլիճներում տեղի կունենան  ֆիլմերի դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր, վարպետության դասեր: Վրանային ճամբարը տեղի կունենա Տաթեւի վանական համալիրի տարածքում եւ Գորիսում: Իր տեսակով Հայաստանում եզակի «Ֆրեսկո» ճամբարները, ոչ միայն հասարակության ու հատկապես երիտասարդ սերնդի լայն շրջանակներին ներգրավելու հրաշալի միջոց են, այլեւ Հայաստանը ճանաչելու նոր ձեւաչափ»,- նշում են կազմակերպիչները:

Նշենք, որ այս տարի հազարից ավելի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 13 երկրներից 28 ֆիլմ: Բացի այդ՝ փառատոնի շրջանակում միջազգային ճանաչում ունեցող հյուրեր կժամանեն Հայաստան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
YouTube-ն արգելափակել է սարսափ ֆիլմի չափազանց վախեցնող թրեյլերը
6 վայրկյան տեւողությամբ տեսանյութը սկսվում է ձայնի բարձրության սանդղակի պատկերով...
Սպահանի կինոփառատոնում ռեժիսոր Զավեն Ղուկասյանը հետմահու պարգեւատրվել է հատուկ մրցանակով
Ղուկասյանը ծնվել է 1950 թվականին Իրանում...
Մահացել է «Դաժան ռոմանս» եւ «Կայարան երկուսի համար» ֆիլմերի դերասան Յուրի Մարտինովը
Մարտինովը Կինոդերասանի պետական թատրոնում ծառայել է ավելի քան 50 տարի…
Ջիգարխանյանի նախկին կնոջ գործը ուղարկվել է դատարան
Մոսկվայի դատախազությունը դատարան է ուղարկել Արմեն Ջիգարխանայնի նախկին կնոջ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի դեմ հարուցված քրեական գործը…
Գիտնականները պարզել են հաջող ֆիլմի բանաձեւը
Արդյունքում նրանք պարզել են, որ ամենամեծ հաջողությունն ունեցել են «կտրուկ անկում, հետո՝ վերելք» սյուժետային առանցքով ֆիլմերը...
Հայտնի են «Գահերի խաղի» վերջին մասի հեռարձակման ժամկետները
«Կսկսենք նկարահանել 2019-ի առաջին քառորդում», — հավելել է նա...
Partner news