News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Միգրացիայի խնդիրը ԵՄ-ի համախմբվածության պահպանման համար լակմուսի թուղթ է, դրա լուծումը կորոշի համայնքի ապագան: Այս մասին Բելգիայի վարչապետ Շարլ Միլերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ինձ համար միգրացիայի հիմնախնդրի հաղթահարումը Եվրոպայի ապագայի եւ միասնության պահպանման համար լիկմուսի թուղթ է հանդիսանում», - ասել է Կանցլերը:

Նա կոչ է արել միգրացիայի ճգնաժամի համար համաեվրոպական լուծում գտնել: «Ինձ համար կարեւոր է, որ այն ամենը, ինչ մենք անում ենք, լինի կարգավորված, համաձայնեցված, հաստատված համաձայնագրերով, որ մենք իսկապես ընդհանուր եվրոպական ընթացակարգ ենք ստացել», - ասել է գերմանական կառավարության ղեկավարը: «Պետք է հաշվի առնվեն յուրաքանչյուր երկրի շահերը», - ավելացրել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ