News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեքշաբթի Դաշնային դատարանը մերժեց ԱՄՆ Արդարադատության նախարարության հայցը, որը փորձել էր արգելափակել AT & T Inc. կորպորացիայի  կողմից Time Warner ընկերության ձեռքբերումը՝ ապացույցներ չգտնելով, որ գործարքը կսահմանափակի վճարովի հեռուստատեսության մատակարարների միջեւ մրցակցությունը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Նախագահ Դոնալդ Թրամփը 2016 թվականին իր նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր արգելափակել երկու կորպորացիաների միաձուլումը:

AT & T-ը եւ Time Warner-ը երկու տարի առաջ հայտարարեցին գործարքի մասին, մասնավորապես, Google եւ Netflix հսկաների հետ ավելի հաջող մրցակցելու համար: Դրանից անմիջապես հետո արդարադատության նախարարությունը դիմեց դատարան` ասելով, որ միաձուլումը լրատվական շուկայում շատ մեծ խաղացողի կստեղծի: Դա կարող է խաթարել մրցակցությունը եւ հարվածել սպառողներին, քանի որ միավորված ընկերությունը կկարողանա օգտագործել իր գերիշխող դիրքը` մալուխային ցանցի օպերատորների համար կոնտենտի արժեքը բարձրացնելու նպատակով:

Time Warner-ը զվարճանքների արդյունաբերության համաշխարհային առաջատարներից է, TNT, TBS, CNN հեռուստաալիքների եւ նույնանուն կինոստուդիայի սեփականատերերից մեկը: Երկու ընկերությունների միավորման գործարքը 80 մլրդ դոլար է գնահատվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ