News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ուրախ եմ, որ օրենքն աշխատում է Հայաստանում: Այս մասին այսօր` հունիսի 13-ին լրագրողների հետ զրույցում ասել է կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ խոսելով ԱԱԾ-ի բացահայտած կոռուպցիոն շղթայի մասին:

Հարցին, թե որպես Երեւանի ավագանու նախկին անդամ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջի հիմք տեսնո՞ւմ է, Հարությունյանը պատասխանել է, որ որպես բարձրաստիճան պաշտոնյա՝ չի ցանկանում ազդել նախաքննության վրա:

«Թող նախաքննությունը պարզի բոլոր մեղավորներին, պարզի, թե շղթան ուր է շարունակվում, որտեղ է կտրվում: Համապատասխան գնահատականները թող իրավապահները տան: Կարծում եմ, որ ցանկացած պաշտոնյա, ով կոռուպցիոն մեխանիզմների մեջ ներգրավված է, դրան պետք է հետեւի հրաժարական, պատասխանատվություն պետք է կրի օրենքի շրջանակում: Իրավապահները թող որոշեն՝ ով որքան է մեղավոր, մեղավոր է, թե՝ ոչ»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Իսկ հարցին՝ անհրաժեշտության դեպքում պատրա՞ստ է ցուցմունք տալ, բարձրաձայնել քաղաքացիների ահազանգերը, Հարությունյանը պատասխանեց, որ այս դեպքի բացահայտումից հետո ինքը մի քաղաքացու, ով դիմել էր իրեն, խնդրել է ԱԱԾ դիմել եւ հայտնի իր ունեցած տեղեկությունները:

«Խնդրել եմ, որ դիմի ԱԱԾ, իր ունեցած տեղեկությունները հայտնի: Թեպետ ես հրապարակային ասել եմ, բայց նորից ասում եմ, որ ԱԱԾ-ն հանի ցուցակները, ու ամեն ինչ պարզ կդառնա»,- հավելել է Հարությունյանը:

Տպել
Ամենաշատ