News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հունիսի 12-13-ը տեղի ունեցած նիստերի արդյունքներով Դաշնային պահուստային համակարգը որոշել է 25 բազիսային կետով բարձրացնել դաշնային վարկային միջոցների (federal funds rate)  տոկոսադրույքը. տարեկան 1,5-1,75-ից հասցնելով մինչեւ 1,75-2 տոկոսի: Այս մասին ասվում է Բաց շուկաների դաշնային կոմիտեի (FOMC) հաղորդագրությունում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

FOMC-ի որոշումը համընկել է  տնտեսագետների եւ շուկայի մասնակիցների ճնշող մեծամասնության կանխատեսումների հետ:

2018 թվականին տոկոսադրույքն արդեն բարձրացվել էր մարտին՝ 0,25 տոկոսային կետով: 2017-ին կարգավորիչը տոկոսադրույքը երեք անգամ բարձրացրել էր` դեկտեմբերին` մինչեւ 1,25-1,5 տոկոս, հունիսին՝ մինչեւ 1-1,25 տոկոս եւ մարտին՝ տարեկան մինչեւ 0,75-1 տոկոս: Մինչ այդ, տոկոսադրույքի աճի տեմպերն ավելի դանդաղ էին`մեկական անգամ 2016 եւ 2015 թվականներին:

Բացի դրանից  Միացյալ Նահանգների Դաշնային պահուստային համակարգի Բաց շուկաների կոմիտեի անդամների մեծամասնությունը հունիսյան նիստի արդյունքներով  2018 թվականին բազային տոկոսադրույքի չորս աճ է կանխատեսում՝  2.375 տոկոս միջին մակարդակի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ