News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նորվեգիայի իշխող Առաջընթացի կուսակցության անդամները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածությունն առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի համար՝ Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանն ուղղված համաձայնագրի կնքման գործում ներդրած ավանդի համար, հաղորդում է նորվեգական NRK հեռուստառադիոընկերությունը:

Ըստ հեռուստառադիոընկերության` Թրամփի առաջադրման նախաձեռնողները Նորվեգիայի Առաջընթացի կուսակցության երկու անդամներն են:

Ավելի վաղ, այն մասին, որ Թրամփը Կորեական թերակղզում խաղաղության հաստատման համար արժանի է Նոբելյան դափնեկիր դառնալուն, ասել էին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը եւ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը:

 «Նախագահ Թրամփը պետք է արժանանա Խաղաղության Նոբելյան մրցանակին: Մեզ միայն խաղաղություն է պետք», - ասել էր Մուն Չժե Ինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ