News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ամերիկյան թերթերում մահախոսականների վերլուծությունը հետաքրքիր կապ են հայտնաբերել. խորը հավատք ունեցող մարդիկ 3-4 տարով ավելի երկար են ապրում, քան ագնոստիկները եւ աթեիստները: Այս եզրակացության են եկել Social Psychological and Personality Science ամսագրում հրապարակված հոդվածի հեղինակ գիտնականները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում մարդաբանները մեծ ուշադրություն են դարձնում նրան, թե ինչ դեր է խաղացել հավատքը մարդկության զարգացման գործում:

Վերջերս կենսաբանները ուղեղում հայտնաբերել են հատուկ գոտի, որի ճառագայթումը մագնիսական դաշտով խաթարում է իռռացիոնալ երեւույթների հանդեպ հավատը եւ պարզել են, որ եկեղեցիներ պարբերաբար այցելությունները զգալիորեն կրճատել են տարեց կանանց վաղաժամ մահվան հավանականությունը:

Երբ սոցիոլոգները հաշվի են առել այս բոլոր կողմնակի գործոնները, նրանք հայտնաբերել են, որ հավատացյալ մարդիկ միջինում 3,5-ից 4 տարով ավելի երկար ապրում, քան այն մահկանացուները, որոնց մահախոսականներում չի նշվել կրոնական պատկանելիությունը կամ նշվել է դրա բացակայությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ