News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթն իր շապիկին պատկերել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ տանկի մեջ նստած: Ծաղրանկարը նվիրված է առաջիկա ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, որը հունիսի 14-ին մեկնարկում է Մոսկվայում, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»: Ծաղրանկարում Պուտինը դեմքի ամբարտավան արտահայտությամբ կառավարում է տանկը:

Ընդ որում ռազմական մեքենայի փողն ուղղված է ֆուտբոլային դարպասներին, որտեղ կանգնած է վախվորած դարպասապահը:

«Ռուսներ, առաջ» — գրված է նկարին կից:

Մարտին Պուտինը արդեն հայտնվել էր այս երգիծական հրատարակության էջերում՝ տիկնիկավարի կերպարում: Այն նվիրված էր Ռուսաստանի նախագահական ընտրություններին: Նկարում նախագահն իր ձեռքում պահում է Քսենյա Սոբչակին խորհրդանշող տիկնիկին:

Հետեւի պլանում պատկերված է կապված ձեռքերով եւ աչքերով մարդ:

 «Ես Ալեքսեյ Նավալնին եմ, միակ դեմոկրատը: Մի քվեարակեք» – Պուտինի հետեւում նստած՝ գոռում է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ