News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Քաղաքական պաշտոններից, հետո նաեւ այսպես կոչված երկրորդ էշելոնից զատ նոր իշխանությունները ձեռնամուխ են եղել նաեւ նրանց պաշտոնազրկմանը, ովքեր իրենց ենթակայության տակ թեկուզ հինգ աշխատակից ունեն, այսինքն՝ տարբեր կառույցների վարչությունների ու բաժինների պետերին:

Հատկապես Բաղրամյան 26–ում ու կառավարության աշխատակազմում, մեր տեղեկություններով, այդ գործընթացն ուղղակի տոտալ բնույթ է կրում, թեպետ մյուս գերատեսչություններն էլ բացառություն չեն:

Ընդ որում, այստեղ արդեն խոսքը կուսակցականության մասին չէ, այլ «հնության»: Մեզ հետ զրույցում երկար տարիներ նախագահականում (հետո նաեւ վարչապետի աշխատակազմում), այսինքն՝ Բաղրամյան 26–ում աշխատած, չափազանց փորձառու, անկուսակցական, պատասխանատու պաշտոն զբաղեցրած աշխատողներից մեկը նշեց, որ իրեն բառացիորեն ասել են, թե իր դեմ ոչինչ չունեն, ինքն իրոք պրոֆեսիոնալ է, կարող է մեծապես օգտակար լինել: Բայց...

«Բա որ դրսից գան ու տեսնեն հին դեմքեր են մնացել, ի՞նչ կմտածեն մեր մասին»,–ասել են նրան: Ու որ շատ չվիրավորվի, նույնիսկ կատակ են արել, թե «մենակ կոնյակի հինն է լավը»: Դրա համար էլ այսօր պետական կառավարման մի շարք օղակներում աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը, ասաց մեր զրուցակիցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ