News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ռուսաստանի հետ Ս-500 ԶԹՀ-ների համատեղ արտադրության հույս ունի:

«Ռուսաստանը մեզ Ս-400-ի վարկ է տրամադրել շատ ընդունելի պայմաններով: Երկրորդ եւ երրորդ փուլերում մենք կսկսենք կոլեկտիվ (համատեղ – խմբ.) արտադրությունը: Հնարավոր է նաեւ Ս-500-ի համատեղ արտադրությունը»,- «Անադոլուի» փոխանցմամբ՝ ասել է Էրդողանը:

Նա քննադատել է ՆԱՏՕ-ի դիրքորոշումը Անկարայի կողմից ռուսական Ս-400 համալիրների ձեռքբերման հարցում: «Ինչու են նրանք լռում Ս-300-ի հետ կապված, որոնք ունի Հունաստանը: Թուրքիայի նկատմամբ այդպիսի վերաբերմունքն անհնար է հասկանալ»,- ասել է Էրդողանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ