News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Apple ընկերությունը մտադիր է վերացնել iOS օպերացիոն համակարգի անվտանգության «անցքը», որը հատուկ ծառայություններն օգտագործում են iPhone-ից տեղեկություններ ստանալու համար, հայտնում է Reuters-ը:

Apple-ի ներկայացուցչի խոսքով՝ այսպիսով ընկերությունը կկարողանա իր օգտատերերին պշտպանել այն երկրներում, որտեղ իրավապահ մարմինների աշխատակիցները սմաթֆոններն առգրավում են կամ կոտրում տեղեկություններ ստանալու համար:

«Մենք իրավապահ մարմիններին շատ ենք հարգում եւ անվտանգության բարելավումները չենք մշակում նրանց ջանքերին խոչընդոտելու համար»,- հայտարարել են Apple-ում: Ընկերությունում հավելել են, որ խոսքը մեթոդի մասին է, որում օգտագործվում է USB-ի միջոցով iPhone-ին միացումը: Apple-ում շեշտել են, որ այս խոցելիության մասին գիտեն ոչ միայն հատուկ ծառայությունները, այլեւ հանցագործները: Հաղորդվում է, որ խոցելիությունը վերացնող բարելավումը նախատեսված է iOS 11.4.1 եւ iOS12 բետա տարբերակներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ