News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ, Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի թոփ դիվանագետները խոստացել են Սինգապուրում գագաթնաժողովից հետո Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման հարցում միասին աշխատել, փոխանցում է Reuters-ը:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, Հարավային Կորեայի ԱԳ նախարար Կան Չունգ-շն եւ Ճապոնիայի ԱԳ նախարար Տարո Կոնոն Սեուլում հանդիպել են Թրամփի եւ Կիմի կողմից Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հայտարարությունը ստորագրելուց 2 օր հետո:

Պոմպեոն պնդել է, որ Փհենյանը մտադիր է իր միջուկային զինանոցից հրաժարվել, սակայն ասել է, որ դա «հեշտ գործընթաց չի լինի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ