News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հունիսի 14-ին, 64 կողմ, 23 դեմ ձայներով ընդունեց ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, որը քննարկվել էր երեկ՝ հունիսի 13-ի նիստում: «Ծառուկյան» խմբակցությունն ամբողջ կազմով դեմ քվեարկեց:

Նշենք, որ 2017 թվականին Հայաստանի տնտեսական աճը կազմել է 7,5 տոկոս, թեեւ նախատեսված էր 3,2 տոկոս: ՀՀ տնտեսական աճը շուրջ երկու անգամ ավելի է եղել, թե՛ համաշխարահային տնտեսության, թե՛ ԵՏՄ երկրներում արձանագրված աճերի համեմատությամբ:

2017-ին միջին գնաճը կազմել է 1 տոկոս, միջին ամսական աշխատավարձը կազմել է 195 հազար դրամ. պետական հատվածում՝ մոտ 164 հազար դրամ, մասնավոր հատվածում՝ մոտ 232 հազար դրամ: Գործազրկությունը նվազել է 0,2 տոկոսով եւ կազմել 17,8 տոկոս:

Ընթացիկ հաշվի պակասուրդը կազմել է ՀՆԱ 3,5 տոկոսը, այն մոտենում է երկարաժամկետ կայուն մակարդակին: Արտահանումն աճել է 21,2 տոկոսվ, իսկ ներմուծումը՝ 28,8 տոկոսով:

Արտաքին ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա նկատմամբ աճել է 26,9 տոկոսով եւ կազմել 6,4 մլրդ դոլար»:

2017-ի բյուջեի եկամուտները նախատեսված էին 1 տրլն 210 մլրդ դրամ, սակայն ճշգրտվել են՝ դառնալով 1 տրլն 320,9 մլրդ դրամ: Փաստացի եկամուտները կազմել են 1 տրլն 238 մլրդ դրամ կամ կատարվել է

Ծախսերը կազմել են 1 տրլն 360 մլրդ դրամ, որը ճշտվելուց հետո դարձել է 1 տրլն 561 մրլդ դրամ: Փաստացի ծախսերը կազմել են 1 տրլն 505 մլրդ դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության…
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
Ամենաշատ