News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Չինաստանում վաստակելու մեկնած չինուհին հայրենի քաղաք վերադառնալով՝ հայտնաբերել է, որ ամուսինն իրեն մահացած է հայտարարել հանուն ուրիշի հետ ամուսնանալու, հայտնում է South China Morning Post-ը:

Երբ Լյու Գոցինը մի քանի տարի հետո առաջին անգամ վերադարձել է Սիչուան նահանգի Դաչժոու քաղաքային շրջան, նա տեղեկացել է, որ իր հաշվառումն անվավեր է: Ավելին՝ ոստիկանությունում նրան հայտնել են, որ նա 2015 թվականին հիվանդության հետեւանքով մահացել է, իսկ 2017 թվականի փետրվարին տրվել է նրա մահվան վկայականը:

Լյուն տեղյակ էր իր մահվան մասին լուրերին, մի անգամ բանկում նրան հրաժարվել էին սպասարկել եւ անձնագիրն անվավեր էին համարել: Այդուհանդերձ, նա տեղի ունեցողը վերջնականապես գիտակցել է ոստիկանական տեղամասում: «Ես միանշանակ կանգնած եմ այստեղ, ինչու են նրանք այդ դեպքում ասում, որ ես մահացել եմ»,- զարմացել է նա:

Լյուն լրագրողներին ասել է, որ ընտանիքի հետ կապը պահպանել է, չնայած աշխատել է կենտրոնական Չինաստանի Հունան նահանգում: Նա կասկածում է, որ ամուսինը որոշել է իր «մահվան» մասին հայտնել, քանի որ ցանկացել է կրկին ամուսնանալ: Լյուն ամուսնացել էր 1995 թվականին, նրանք 2 երեխա ունեն, սակայն 2006 թվականից ամուսիններն առանձին են ապրել եւ չեն շփվել:

Ոստիկանները նրան հայտնել են, որ մահվան մասին գրավոր հայտարարել են նրա ամուսինն ու հայրը, որից հետո այն ստորագրել է գյուղապետը: Լյուի հայրը հերքել է, որ թուղթ է ստորագրել, իսկ գյուղապետը նշել է, որ պաշտոնը զբաղեցնում է ընդամենը 2 տարի, ուստի ոչ մի անգամ Լյուին չի տեսել եւ չի կարծել, որ ամուսինը կարող էր իրեն խաբել:

Գյուղի բնակիչները հաստատել են, որ նրա ամուսինը հարեւան գյուղից այլ կնոջ հետ է ամուսնացել, սակայն Լյուի ընտանիքին չի հաջողվել նրա հետ կապ հաստատել:

Ոստիկանությունը հաստատել է, որ Լյուին նոր հաշվառում են տրամադրել: Կինը չգիտի մինչեւ հիմա ամուսնացած է համարվում, թե ոչ, բայց պատրաստ է ապահարզան տալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ