News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը հունիսի 13-ին պաշտոնական հարցում է ուղղել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանին, որի բովանդակությունը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը․

«2018թ․ հունվարի սկզբից «Թեղուտ» ՓԲԸ-ն դադարեցրել է Թեղուտի հանքավայրի շահագործումը, սակայն նախորդ նախարարի կողմից ղեկավարած նախարարությունը ոչ մի պաշտոնական հայտարարություն չի տարածել այդ խնդրի հետ կապված։ Ավելին, այս խնդրի հետ կապված նախորդ մեր հարցումից պարզվեց, որ այդ ընկերությունը նույնիսկ գրավոր զգուշացում չի ստացել նախարարության կողմից։

Ըստ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ կետի նախարարությունն ունեցել է բոլոր հիմքերն ու իրավասությունները «Թեղուտ» ՓԲԸ-ին գրավոր զգուշացում տալու համար, սակայն անհասկանալի պատճառներով դա չի արել։ Հաշվի առնելով վերոնշյալ՝ խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցերին և տրամադրել մեզ հետևյալ տեղեկատվությունը․

1. Արդյոք «Թեղուտ» ՓԲԸ-ն ներկայացրե՞լ է շահագործման աշխատանքները դադարեցնելու վերաբերյալ որևէ փաստաթուղթ ձեր նախարարությանը։

2. Եթե այո, ապա խնդրում ենք տրամադրել այդ փաստաթղթերի պատճենները։

3. Արդյոք ձեր նախարարությունն ուսումնասիրե՞լ է Դանիայի պետական «Արտահանումների վարկավորման գործակալության» (EKF) երաշխավորությամբ PensionDenmark մասնավոր կենսաթոշակային հիմնադրամի կողմից Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման համար ՎՏԲ բանկի միջոցով «Վալլեքս» խմբին տրամադրած շուրջ 62 միլիոն ամերիկյան դոլարի չափով վարկի հետկանչման և վարկային համաձայնագրի խզման հիմքերը։ Եթե այո, ապա խնդրում ենք ներկայացնել դրա արդյունքները։

Լրացուցիչ ծախսերից խուսափելու և բնապահպանական նկատառումներից ելնելով՝ խնդրում ենք պատասխանն ուղարկել մեր էլեկտրոնային փոստին»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարն ու եվրոն էժանացել են. նրանց է միացել ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 16-ին, կազմել է...
Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան
2024 թվականի հունվարի համեմատ միջին աշխատավարձն աճել է 7.1 տոկոսով…
Մարտին 145 հարկ վճարող խախտել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջը, առաջադրվել է 46,6 մլն դրամ տուգանք
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2024 թ. մարտ ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ...
Positive Peace 2024. Հայաստանի ցուցանիշը բարելավվել է 9,2 տոկոսով
Տեղեկատվության ազատ հոսքը, այլոց իրավունքների ճանաչումը և կոռուպցիայի ցածր մակարդակը բարելավվել են ավելի քան 15 տոկոսով
Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի...
Մարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 280 մլն դրամ
Հացի կամ հացաբուլկեղենի արտադրության, կենցաղային կամ համակարգչային տեխնիկայի խանութի, հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, մթերային խանութի…
Ամենաշատ