News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինաստանն աջակցում է ԱՄՆ-ի հետ առեւտրային տարաձայնությունների կարգավորման շուրջ բանակցություններին: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Գեն Շուանը, փոխանցում է Reuters-ը: 

Նա հաստատել է Պեկինի դիրքորոշումն այն մասին, որ 2 երկրների միջեւ գոյություն ունեցող առեւտրային համաձայնագրերը անվավեր կհամարվեն չինական ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու դեպքում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր կհանդիպի առեւտրի հարցերով իր գլխավոր խորհրդականի հետ որոշելու համար՝ հարկ է արդյոք միլիարդ դոլարի չինական ապրանքների ներմուծման համար մաքսատուրքերն ակտիվացնել:

Հիշեցնենք, որ Թրամփը Չինաստանին մեղադրում է մտավոր սեփականության գողության եւ անարդար առեւտրային քաղաքականություն վարելու մեջ: Նա նախատեսել է մաքսատուրքեր սահմանել 50 մլրդ դոլարից ավելի գումարով չինական ապրանքների ներմուծման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ