News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր՝ հունիսի 14-ին, ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր հարկադիր կատարող Հակոբ Հակոբյանին:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը եւ ՀՀ ԱՆ վերահսկողական ծառայութան պետ Միքայել Մինասյանը:

Նախարարը, շնորհավորել է Հակոբ Հակոբյանին  նշանակման առիթով եւ նշել, որ Կառավարությունը, որը ձեւավորվել է ժողովրդի կամքի ուժով, իր առջեւ դրել է երկրում էական բարեփոխումներ կատարելու խնդիր, ուստի պետք է աշխատել այնպես, որ արդյունքը լինի տեսանելի:

Նախարարի խոսքով՝ իր պահանջն ու հորդորը  Ծառայության առջեւ դրված առաջադրանքի գերազանց կատարումն է:

Նախարար Զեյնալյանը հույս է հայտնել, որ կարճ ժամանակ անց էական փոփոխություն է արձանագրվելու Ծառայությունում՝ այդ համատեքսում ի թիվս այլոց կարեւորելով ոլորտին ուղղված օրենսդրական բարեփոխումները: Նախարարն ընդգծել է, որ ժողովրդն ունի  սպասելիքներ եւ այդ սպասելիքները, կարճ ժամանակում դրական արդյունքներ արձանագրելով, պետք է արդարացվեն:

Գլխավոր հարկադիր կատարողը շնորհակալություն է հայտնել նախարարին եւ վարչապետին պատասխանատու պաշտոնում իրեն նշանակելու համար եւ վստահեցրել, որ, ծանոթ լինելով Ծառայության բազմաթիվ եւ բազմաբնույթ խնդիրներին, շատ արագ եւ օպերատիվ աշխատանքի արդյունքում տալու է դրանց լուծումները:

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն ու ՀՀ ԱՆ վերահսկողական ծառայութան պետ Միքայել Մինասյանը եւս շնորավորել են Հակոբ Հակոբյանին նշանակման առիթով եւ ընդգծել, որ երկրի համար առանցքային նշանակություն ունեցող այս Ծառայությունը պետք է անի հնարավորինս ամեն ինչ վարույթների թիվը էականորեն կրճատելու եւ կոռուպցիոն ռիսկերը բացառելու ուղղությամբ:

Տպել
Ամենաշատ