News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանը Մոսկվայում Հաղթանակի թանգարանին է նվիրել հայ զորահրամանատար, մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրին:

Այս իրադարձությունը շարունակում է Հայրենական մեծ պատերազմի ճակատներում աչքի ընկած հայ ականավոր զորահրամանատարների հիշատակի հավերժացման միջոցառումների շարքը: Անցյալում Թանգարանին էր փոխանցվել մարշալ Հովհաննես Բաղրամյանի կիսանդրին:

Արարողությանը մասնակցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով միջոցառման կարեւորությունը: «Հատուկ հպարտությամբ եմ գտնվում Թանգարանում, որը նվիրված է մեր պատմության անբաժանելի մասին՝ Հայրենական մեծ պատերազմին: Առանձնահատուկ հաճույք է Հայաստանի անունից նվիրել ականավոր հայ զորահրամանատար, զրահատանկային զորքերի մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրին»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Թանգարանին Բաղրամյանի եւ Բաբաջանյանի կիսանդրիների փոխանցումը վկայում է այն մասին, որ հայ եւ ռուս ժողովուրդները ոչ միայն հարգանքի տուրք են մատուցում զորահրամանատարների սխրանքներին, այլեւ հիշատակը փոխանցում են սերնդեսերունդ: «Հայրենական մեծ պատերազմը ԽՍՀՄ երկրների ժողովուրդների, այդ թվում՝ հայ ժողովրդի համար ծանր փորձություն էր: Ճակատից հետ չի եկել յուրաքանչյուր երկրորդ հայը, այդ թվում՝ նաեւ իմ պապիկը, ում անունն ու ազգանունը կրում եմ: Մեր պարտքն է պահպանել եւ երիտասարդ սերնդին փոխանցել այս անօրինակ սխրանքի մասին հիշատակը, ինչպես նաեւ հնարավոր ամեն ինչ անել մեր երկրների բարգավաճման համար: Այսօրվա միջոցառումը հարգանքի տուրք է մեր հերոսներին եւ մեր թանկագին վետերաններին, ինչպես նաեւ հայ-ռուսական անխախտ բարեկամության, փոխօգնության եւ համերաշխության խորհրդանիշն է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Նա շեշտել է, որ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, որը կերտողներն էին նաեւ հայերը, եղել եւ մնում է հերոսական անցյալի գլխավոր նշաձողերից մեկը, Հայաստանում երբեք չեն դադարել դրանով հպարտանալ: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման նախաձեռնողներին, ինչպես նաեւ կիսանդրու հեղինակ, Հայաստանի եւ Ռուսաստանի Ճարտարապետների միության անդամ Աշոտ Թադեւոսյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը պարզ տեսնել է մաղթում բոլոր «տիկին Սանդուներին» և նրանց, ովքեր ցանկանում են տանել Հայաստանը. Լավրով
Բայց թող ավելի շուտ գա նրանց համար, ովքեր այժմ նույնպես բռնության են ենթարկվում Արևմուտքի կողմից...
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Մենք Հայաստան մինչև այժմ դաշնակից ենք համարում, իրավաբանորեն դաշնակից ենք. Լավրով
Կարծում եմ՝ ոչ միայն իրավական առումով...
Զատուլինը պատասխանել է Մանուկյանին. Ղարաբաղի իրադարձությունները կանխորոշված ​​էին
Նա նշել է, որ դա դառը ճշմարտությունն է եւ չի ցանկանում կարճ նամակով թվարկել պատճառներն ու պատճառները...
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Վերջին շաբաթների ինտրիգը` արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի այս միջոցառումներին, կմնա՞ շքերթին, թե ոչ, ՀՀ...
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Ամենաշատ