News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 16
Տեսնել լրահոսը

«Երեւան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանն ու Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Խաչատուր Կիրակոսյանը ձերբակալվել են: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Ազգային անվտանգության ծառայության մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը:

Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, որ հաղորդում է ստացվել ՀՀ քաղաքացիներ Վ.Գ.-ից եւ Ա.Խ.-ից այն մասին, որ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման եւ գույքի ձեւակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երեւան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել եւ հափշտակվել է:

Հանցագործության մասին հաղորդումների հիման վրա ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ») եւ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետի («Պաշտոնական դիրքն օգտագործելով կատարված խարդախություն») հատկանիշներով:

Երեւանի քաղաքապետարանի վարչական շենքում տեղակայված «Երեւան» հիմնադրամի աշխատասենյակներում քրեական գործով կատարվել են խուզարկություններ: Իրականացվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ եւ քննչական գործողություններ` քաղաքացիներից գումարների հավաքագրման հանգամանքները, ծախսերի ուղղությունները եւ նպատակայնությունը, ինչպես նաեւ օրինականությունը պարզելու ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենախոշոր բացահայտումները դեռ չեն արվել. Վանեցյան
ԱԱԾ–ի մասին խոսելու եմ 2018 թվականի մայիսի 10-ից սկսած՝ այն օրվանից, երբ նշանակվել եմ ԱԱԾ տնօրեն...
ՀՀ ոստիկանապետը վստահեցնում է՝ քաղաքական հիմքերով հետապնդումներ չեն լինելու
Օսիպյանը շեշտեց, որ ոստիկանությունը ղեկավարվում է բացառապես օրենքով...
100 օրում մեր կառավարությունը լուծել է հիմնական խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Որեւէ կասկած չկա , որ այդ խնդիրները լուծում ենք եւ լուծելու ենք արդյունավետ...
Պետության եւ ժողովրդի առաջ հանցագործություն կատարած բոլոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության. Փաշինյան
Գոյություն չունի ուժ, որ ի վիճակի լինի կանգնել ժողովրդի իշխանության առաջ, որ ի վիճակի լինի կանգնեցնել ժողովրդի իշխանության հաղթանակը...
Ստեղծվել է վարչապետին կից պետական պարգևների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողով
Հանձնաժողովի կազմում են ընդգրկվել ՀՀ փոխվարչապետը, վարչապետի խորհրդականը, Առողջապահության, Արդարադատության, Արտաքին գործերի, Կրթության և գիտության...
«Ժողովուրդ». Արսեն Թորոսյանը վախի մեջ է ապրում, աշխատում
Մարդ վախենում ա նոր վերնաշապիկ առնի...
Partner news