News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր՝ հունիսի 14-ին, շարունակվեց ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման ժամանակ մի քանի ոստիկանների նկատմամբ վտանգավոր բռնություն  գործադրելու գործով ամբաստանյալներ Սարգիս Արաբաջյանի եւ Կարեն Վանոյանի գործով դատական քննությունը:

Պաշտպան  Լիպարիտ Սիմոնյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալներ Կարեն Վանոյանի եւ Սարգիս Արաբաջյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ:

Մեղադրող Գ. Գեւորգյանը չառարկեց միջնորդությունը Կարեն Վանոյանի պարագայում, նշելով, որ ապացույցները հետազոտվել են, լսվել են վկաների եւ տուժողների ցուցմունքները: «Նրա  ազատության մեջ գտնվելը, կարծում եմ, որ չի խանգարի արդարադատության իրականացմանը, ինչ վերաբերվում է Սարգիս Արաբաջյանին, ես առարկում եմ Լիպարիտ Սիմոնյանի միջնորդությունը, քանի որ վերջինս նախկինում եւս մեղադրվել է նմանատիպ հանցագործության մեջ»,-ասաց նա:

Դատարանը այժմ հեռացել է խորհրդակցական սենյակ՝որոշում կայացնելու:

Հիշեցնենք, որ Սարգիս Արաբաջյանին եւ Կարեն Վանոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2016թ. հուլիսի 19-ին ժամը 20:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա եւ Որմնադիրներ փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման կապակցությամբ քաղաքացիների անվտանգությունն ու հասարակական կարգի պահպանությունն ապահովող, իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ:

 ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի համաձայն՝  իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ  կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ