News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պետությունը չի նախապատրաստել հասարակությանը բարեփոխումներին: Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, «Արեւելյան գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» միջազգային գիտաժողովի ժամանակ նշեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նրա խոսքով, չի կարող որեւէ երկրից որեւէ փորձ մեխանիկորեն ներմուծվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտ՝ առանց հաշվի առնելու մեր առանձնահատկությունները. «Բայց նաեւ սխալ է մոտեցումը, որ պետք է սպասել, մինչեւ հասարակությունը զարգանա, նոր Հայաստանում սկսվեն ոլորտային բարեփոխումները: Դրանք պետք է իրականացնել եւ հասարակությանը տանել հետեւից: Այդ առումով մենք մեր երկրում ունեցել ենք բացթողումներ, որովհետեւ եղել են քայլեր, որոնք իրականացվել են որոշակի ցնցումներով, օրինակ՝ «Ընտանեկան բռնության դեմ» ոլորտի օրենսդրությունը»,-ընդգծեց Արման Թաթոյանը:

Նա նկատեց, որ ցավոք, Հայաստանում լրագրողի աշխատանքների խոչընդոտների համար պատասխանատվության մեխանիզմը լիարժեք չի գործում. «Դրա պատճառով լրագրողների մոտ կա արդարացի մոտեցում, որ իրենց աշխատանքը պետության կողմից լիարժեք պաշտպանված չէ: Դա պայմանավորված է մի քանի խորքային պատճառներով»,-ասաց Թաթոյանը:

Նա կարծիք հայտնեց, որ անհրաժեշտ է մի քանի սկզբունքային հարցեր լուծել. «նախ պետք է մշտապես գործել լրագրողի օրինավորությունը, նրա աշխատանքի բարեխճության կանխավարկածով, ինչը շատ կարեւոր է: Կարեւոր է լրագրող գործընկերների հետ տարվող աշխատանքը, նրանց շարունակական կարողությունների զարգացման առումով»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Ամենաշատ