News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այսօր Հայաստանում ստեղծվել է մի վիճակ, որտեղ չկա ֆունկցիոնալ ընդդիմություն: Այս մասին, այսօր՝ հունիսի 14-ին,  «Արեւելյան գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» միջազգային գիտաժողովի ժամանակ իր խոսքում նշեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Այսօր քաղաքացիական հասարակության գործընկերներից մեկը պնդում էր, որ քաղհասարակությունը պետք է համախմբվի նոր իշխանությունների հետ եւ աշխատի, եւ ամեն ինչ լավ կլինի: Ես կարծում եմ, որ քաղաքացիական հասարակությունը չպետք է համախմբվի որեւէ կառավարության հետ, որեւէ օրվա իշխանության հետ, այլ պետք է watchdog-ի (հաչող շուն) դերը տանի»,-ասաց Մարուքյանը:

Նա նկատեց, որ Հայաստանում ստեղծվել է մի վիճակ, որտեղ չկա ֆունկցիոնալ ընդդիմություն, իսկ քաղհասարակության մարմինների ներկայացուցիչներից շատերը ներգրավվում են պետական բարձրաստիճան պաշտոններում. «Ես՝ որպես այս իշխանության մաս կազմող մարդ, ներկայացուցիչ, հորդորում եմ քաղաքացիական հասարակության իմ գործընկերներին, որ նրանք մեզ հետ որեւէ կերպ չհամախմբվեն եւ իրականացնեն իրենց առաքելությունը: Միայն այս պարագայում է, որ ես կարող եմ հանգիստ քնել եւ մտածել, որ մենք կարող ենք ունենալ իրավունքի գերակայության վրա խարսխված պետություն. Օրենքների ընդունման գործընթաց դտական իշխանություն, որը բոլորին զգաստացնողը քաղհասարակությունն է»,- նշեց Էդմոն Մարուքյանը:

Նա կարծիք հայտնեց, որ այսօր բոլորին զգաստացնողը քաղհասարակությունն է, քանի որ հեղափոխությունից հետո շատ կարեւոր է քննադատությունը տեղ հասցնելը, իսկ ՀՀԿ-ի խոսքը, որպես ընդդիմություն, կարող է տեղ չհասնել, քանի որ հանրային նեգատիվ ընկալում կա նրանց նկատմամբ. «Քաղհասարակության դերն այսօր շատ կարեւոր է իրականացվող ռեֆորմների հետ կապված: Բացի այդ, մենք ունենք ընտրություններ, որոնց ժամանակ քաղհասարակությունը պետք է կանգնած լինի այն արժեքների համար, որոնց համար մենք պայքարել ենք, որ գանք իշխանության: Այդ պայքարի արդյունքում է, որ բոլորը կունենան հավասար պայմաններ եւ որի արդյունքում կկարողանանք ձեւավորել այնպիսի խորհրդարան, որը վերջ կդնի քաղաքական ճգնաժամին»:

Մարուքյանըկոչ արեց քաղհասարակության ներկայացուցիչներին իրենց վրայից չգցել խնդիրների մասին բարձրաձայնելու առաքելությունը: «Չհամախմբվեք մեզ հետ ոչ մի հարցում, ձեր սթափեցնող դերն ունեցեք»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ