News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 19
Տեսնել լրահոսը

Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանոններում հիմքեր չկան ԱՄՆ-ից պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսատուրքերի սահմանման համար: Այս մասին հայտարարել է ԱՀԿ փոխնախագահ Կարլ Բրաուները, փոխանցում է Reuters-ը:

Ընդ որում, նա կոչ է արել ԵՄ-ին զգուշորեն՝ գործել ԱՄՆ-ի դեմ պատասխան քայլեր ձեռնարկելիս: «ԱՀԿ-ի օրենքում ես հիմքեր չեմ տեսնում Միացյալ Նահանգների կողմից մաքսատուրքերի գանձման համար», - ասել է Բրաուները: Նրա խոսքով՝ առեւտրային պատերազմը ինքնաբերաբար տեղի չի ունենում, այն առաջանում է միայն գործողություններին արձագանքելու դեպքում եւ, հնարավոր է, շղթայական ռեակցիա է առաջացնի: Այդ իսկ պատճառով ԵՄ-ն պետք է «չափազանց զգույշ լինի եւ կետային կերպով արձագանքի՝ տեղական ձեռնարկություններին հասցվող զուգընթաց վնասները մինիմալացնելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news