News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երկու խոշոր եվրոպական պաշտպանական ընկերությունները՝ ֆրանսիական ու գերմանական, համատեղ մշակման նոր տանկ են ներկայացրել: Սա առաջին նոր տանկն է, որը ստեղծվել է Արեւմտյան Եվրոպայում վերջին մի քանի տասնամյակների ընթացքում, փոխանցում է BBC-ն:

EMBT (European Main Battle Tank - եվրոպական հիմնական ռազմական տանկ) անվամբ նոր մարտական մեքենան ցուցադրվել է Eurosatory սպառազինությունների ցուցահանդեսին:

Տանկի մշակմամբ զբաղվել է KNDS Group ընկերությունը՝ ֆրանսիական Nexter Defense Systems-ի եւ գերմանական Krauss-Maffei Wegmann-ի համատեղ ձեռնարկությունը: Այն ստեղծվել է երեք տարի առաջ՝ հենց եվրոպական նոր տանկի ստեղծման նպատակով: EMBT-ը  ստեղծվել է երկու տանկերի՝ ֆրանսիական Leclerc-ի եւ գերմանական Leopard 2-ի խաչասերման արդյունքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ