News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը հունիսի 13-ին, այցելել է Գավառ քաղաքի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի   նորակառույց  շենք, որի կառուցման համար պետբյուջեից ծախսվել է 870 միլիոն դրամ:  Մարզպետը  ծանոթացավ  թատրոնի արդիական պայմաններին,  զրուցեց  տնօրենի եւ դերասանական անձնակազմի հետ:

Շենքի կառուցումն ու կահավորումն ավարտված է ամբողջությամբ, իսկ շահագործման համար մնում է լուծել որոշ տեխնիկական խնդիրներ: Թատրոնի շենքի բացման ժամկետները հստակեցնելու նպատակով մարզպետ Իշխան Սաղաթելյանն առաջարկեց կազմակերպել բովանդակային քննարկում՝ միաժամանակ ցանկություն հայտնելով  անձամբ դիտել թատրոնի առաջիկա ներկայացումը:

«Այս շենքը մեր մարզկենտրոնի նման փոքր քաղաքի համար մեծ շքեղություն է, անառարկելի ձեռքբերում, որը պետք է նպաստի այս քաղաքի, մեր մարզի թատերական ու մշակութային կյանքի զարգացմանը: Այո, այն պետք է մշակույթ թելադրի մարզի մյուս համայնքներին, աշխատի լիարժեք, համագործակցություն հաստատի մայրաքաղաքի թատրոնների հետ, ճանաչելի դառնա մեր հանրապետությունում, նույնիսկ նրա սահմաններից դուրս: Գավառի պետթատրոնի գործունեությունը, նրա հանրաճանաչության ապահովումը  կլինի մեր մշտական ուշադրության ներքո», -հավաստիացրեց Գեղարքունիքի մարզպետը:

Տպել
Ամենաշատ