News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սրընթաց փոփոխությունների ժամանակաշրջանում ձեւափոխվում են կազմակերպությունները, մոտեցումներն ու մեթոդները, տարբեր սերունդների՝ կյանքի առաջնահերթություններն ու արժեքները, ինչպես նաեւ մարդկային հարաբերությունները: Այս ամենից անմասն չի մնում նաեւ բիզնես ոլորտը. արդյունքում փոխվում են կազմակերպությունների կառուցվածքային ձեւերն ու կառավարման ռազմավարությունները:

Skill.am-ի նախաձեռնությամբ իրականացվող #WTSA («Համաշխարհային թոփ բանախոսները Հայաստանում») նախագծի շրջանակում՝ 2018 թվականի սեպտեմբերի 7-ին Երեւանում ինսայթ սեսիայով հանդես կգա ականավոր շվեդ տնտեսագետ, գիտական աշխատությունների հեղինակ եւ բիզնես վերլուծաբան Կյել Նորդստրյոմը՝ Հայաստանում իր տեսակի մեջ առաջինը հանդիսացող «Business in FAANG style. ապագա առաջնորդների եւ կազմակերպությունների ռազմավարություն» դասախոսությամբ՝ ինսայթ սեսիայի ձեւաչափով։ Կյել Նորդստրյոմը երկու անգամ գլխավորել է «The Thinkers 50» համաշխարհային վարկանիշային ցուցակը եւ համարվում է դարի ամենահայտնի եւ պարադոքսալ մտածողներից մեկը:

Միջոցառման գլխավոր գործընկերն է հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Միջոցառման մասնակիցները կծանոթանան ժամանակակից գործարար միջավայրի մասին պատմող «Funky Business» բեսթսելերի համահեղինակ Կյել Նորդստրյոմի տեսակետներին: Բանախոսը լսարանին կներկայացնի տարիների իր փորձն ու ապագայի առաջնորդների եւ կազմակերպությունների ռազմավարությանը վերաբերող գաղտնիքներ, մասնավորապես՝ թե ինչպես է կազմակերպական կառուցվածքն  ազդում տեխնոլոգիական խոշոր փոփոխությունների վրա՝ փոխելով արժեհամակարգեր:

«Ապագայի մրցավազքում ձախողում է նա, ով չի մասնակցում դրան»

«FAANG»-ը սահմանում է բիզնես միջավայրի նոր ստանդարտ: Հապավումն առաջացել է ժամանակակից աշխարհում բիզնես գործունեություն իրականացնող ամենաարդյունավետ ընկերություններից մի քանիսի անվանումների առաջին տառերից: Դրանք են «Facebook», «Apple», «Amazon», «Netflix» եւ «Google» ընկերությունները։

Ըստ Նորդստրյոմի՝ հաջողակ են այն կազմակերպությունները, որոնց ռազմավարությունը համապատասխանում է նշված ընկերությունների գործառնական համակարգերի հիմքում ընկած տրամաբանությանը:

Կյել Նորդստրյոմը բիզնես ոլորտի՝ ներկայում ամենապահանջարկված մտածողներից մեկն է։ 1999թ.-ին լույս տեսած «Funky business» համաշխարհային բեսթսելերն անդրադառնում է 21-րդ դարի նոր բիզնես միտումներին: Նորդստրյոմի հետազոտություններն ու խորհրդատվական գործունեությունը կենտրոնացած են միջազգային կորպորացիաների ռազմավարական կառավարման եւ գլոբալացման գործընթացների վրա:

Ինսայթ սեսիայի մասնակցության հայտերն ընդունվում են, եւ բոլոր հետաքրքրվածները կարող են դիմել՝ այցելելով www.skill.am կայք: Ինսայթ սեսիան անցկացվելու է անգլերենով՝ միաժամանակյա ռուսերեն թարգմանությամբ:

Նշենք, որ «Funky Business » գրքի հեղինակներն են Կյել Նորդստրյոմն ու Յոնաս Ռիդեստրալը, որոնք 21-րդ դարի իրականությունն անվանում են «ֆանկ դարաշրջան»։ Այս ժամանակաշրջանում հին խաղի կանոններն այլեւս չեն գործում։

Գրքի հիմնական եզրահանգումն այն է, որ այս երկու շվեդ տնտեսագետների կողմից իրականացված դիտարկումներն օգնում են ավելի լավ հասկանալ 21-րդ դարի անկայունությունը, ինչպես նաեւ՝ աշխարհի հետագա զարգացման վեկտորը: Գիրքը կօգնի ավելի արդյունավետ եւ ճշգրիտ որոշումներ կայացնել։ Չնայած նրան, որ գիրքը գրվել է 19 տարի առաջ, նրանում ամփոփված դիտարկումներն ակտուալ են նաեւ այսօր։ Գիրքը թարգմանվել է 33 լեզուներով եւ շատերն այն համարում են նոր աշխարհի մանիֆեստը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
«START+»․«Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և անսահմանափակ հավելվածներ
«Kinodaran»-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի  լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է...
Փոփոխություն Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանման մեջ և ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում
Ընկերության ապրանքանիշը /բրենդի անվանումը/` «Վիվա-ՄՏՍ»-ը, դեռևս մնում է անփոփոխ...
Մարզերը՝ Վիվա-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում. Ճամբարակում սպասարկման նոր կենտրոն է բացվել (ֆոտո)
Բիզնես գործունեությանը զուգահեռ՝ Վիվա-ՄՏՍ-ը պատասխանատու մոտեցում է դրսևորել տարբեր ծրագրերի միջոցով՝ մայրաքաղաք-մարզեր զարգացման տեմպերի տարբերությունը մեղմելու ուղղությամբ...
«RED». «բոլորը մեկում» առաջարկ՝ հարմարավետությունն ու որակը գնահատող հաճախորդների համար
Նորարարական կոնվերգենտ լուծումների հարթակ՝ բաց ֆիքսված կապի բոլոր օպերատորների համար...
«Անհատական օգնական» ծրագիրը կարծրատիպեր է կոտրում մարզերում (ֆոտո)
Դպրոց շաբաթական մեկ կամ երկու անգամ եմ տանում, որովհետև դրսում շատ դժվար է իր համար...
Ամենաշատ