News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի այցը Շիրակի պետական համալսարան էլ ավելի թեժացրեց բուհում ստեղծված մթնոլորտը: Այս մասին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց Շիրակի պետհամալսարանից հեռացված դասախոս Գագիկ Համբարյանը:

Նշենք, որ հունիսի 13-ին Արայիկ Հարությունյանը հանդիպել է Շիրակի պետական համալսարանի պրոֆեսորաասախոսական կազմի եւ ուսանողների հետ ու առաջարկել է ընդհանուր հայտարարի գալ: Իրավիճակը, սակայն, հանդիպումից հետո չի փոխվել:

«Անկեղծ ասած, ես ընդհանրապես չհասկացա, թե Արայիկ Հարությունյանը ինչի համար էր եկել: Նախարարի մոտ սխալ կարծիք է ձեւավորվել համալսարանում տիրող իրավիճակի վերաբերյալ»,- հայտարարեց Գագիկ Համբարյանը՝ հավելելով. «Չգիտեմ ինչու, պարոն Հարությունյանը կարծում է, որ այստեղ կա 2 թիմ, որոնց միջեւ կա կոնֆլիկտ ու կա բանակցելու կարիք: Ամենազավեշտալին այն է, որ նա ինձ ու պարոն Խորիկյանին համարում է մի առանձին թիմ: Մենք համաձայնեցինք բանակցել: Խնդիրն այն է, որ հակառակ կողմը չընդունեց առաջարկը եւ չեկավ: Դրանից հետո Արայիկ Հարությունյանը հայտարարություններ է տարածում, որ 2 կողմերը պիտի բանակցեն: Մենք պատրաստ էինք բանակցել, բայց թե ինչու շուրջ չգիտեմ»:

Հանդիպմանը ներկա չէր ՇՊՀ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը: NEWS.am-ը փորձեց պարզել պատճառները: «Ես ոչ մի հանդիպումից տեղյակ չեմ: Հետո եմ իմացել լրատվամիջոցների տարածած հայտարարություններից»,- նշեց նախկին ռեկտորը:

Անդրադառնալով Սահակ Մինասյանի այս հայտարարությանը՝ Գարիկ Համբարյանը հավաստիացրեց. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ նա տեղյակ էր: Երեկ բուհի 2 պաշտոնյաներ ժամը 7-ի շրջանում հենց Սահակ Մինասյանի գրասենյակից  ժամանեցին բուհ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Շիրակի համալսարանում արդեն երկար ժամանակ լարված իրավիճակ է տիրում: Համալսարանի դասախոսներ Գագիկ Համբարյանը եւ Հովհաննես Խորիկյանը բաց նամակով դիմել էին ՀՀ իշխանություններին՝ բողոքելով գործող ռեկտոր Սահակ Մինասյանից: Դրանից հետո նրանք ազատվեցին պաշտոնից: Դրան հաջորդեցին դասադուլներ ու ցույցել:

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն մայիսի 15-ին այցելել էր Գյումրի, որի ժամանակ ռեկտոր Սահակ Մինասյանը հրաժարական էր տվել, իսկ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել համալսարանի պրոռեկտոր Երվանդ Սերոբյանը: Նախարարը խնդրել էր քննարկել աշխատանքից ազատված դասախոսների աշխատանքի վերականգնման հարցը, սակայն այդ խնդրանքը չի հարգվել:

Տպել
Ամենաշատ