News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Արմավիրից Սարդարապատի հուշահամալիր տանող միջպետական (Մ-5)ավտոճանապարհի 43,8-ից մինչեւ 53,2 կմ հատվածում հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են։

Տարիներ ի վեր չվերանորոգված, քայքայված ճանապարհն ամբողջովին վերականգնվել է։

Շինարարությունն իրականացնող «Կապավոր» եւ «Արարատճանշին» ընկերությունների աշխատակիցների շուրջօրյա, արդյունավետ աշխատանքի շնորհիվ դեռեւս ապրիլի կեսերին մեկնարկած ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները հնարավոր եղավ ավարտել ժամկետից շուտ՝ Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակին նվիրված տոնակատարությունից օրեր առաջ։

Ճանապարհի հիմնանորոգման ընթացքը մշտապես գտնվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պատասխանատուների ուշադրության կենտրոնում: Պարբերաբար շինտեղամասեր կատարած այցերի ընթացքում տրվել են համապատասխան ցուցումներ՝ ճանապարհն արագ եւ որակով կառուցելու համար։

Այս ճանապարհի հիմնանորոգմանը երկար են սպասել նաեւ ճանապարհամերձ համայնքների բնակիչները։ Նրանք գոհ են շինարարների աշխատանքից։ Բացի պայմանագրով նախատեսվածից, գյուղացիների խնդրանքով  բարեկարգվել են նաեւ գյուղամիջյան մի շարք ճանապարհներ:

Սարդարապատ համայնքի ղեկավար Բաբկեն Վարդանյանի խոսքով՝ շինարարներն աշխատել են օր ու գիշեր։ Նախագծից դուրս ասֆալտապատել են նաեւ  դեպի դպրոց եւ եկեղեցի տանող ճանապարհները։

Հիմնանորոգման աշխատանքների ավարտից հետո, սակայն, գործն այստեղ չի ավարտվել։ Հերթական շրջայցի ընթացքում տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչները տվել են հիմնանորոգված ճանապարհի գնահատականը։

Տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության ղեկավար Դավիթ Հովսեփյանն ընդգծեց, որ աշխատանքներն իրականացվել են ճանապարհաշինական բոլոր նորմերին համապատասխան։ Անցել են լաբորատոր փորձարկումները։ Ե՛վ որակական, եւ՛ հարթության տեսանկյունից բոլոր փորձարկումները համապատասխանում են սահմանված չափանիշներին։

Մայիսի 28-ի տոնակատարության ընթացքում, զինտեխնիկայի տեղաշարժի հետեւանքով որոշ հատվածներում ասֆալտը վնասվել է։  Գնահատելով վնասված հատվածները՝ Դավիթ Հովսեփյանը նշեց, որ այն չնչին ծավալ է կազմում,  եւ շատ կարճ ժամանակահատվածում շինարարները կվերականգնեն։

Հիմնանորոգման արդյունքում 9.8 կմ ընդհանուր երկարությամբ մոտ 19մ լայնությամբ ճանապարհն ասֆալտապատվել է։ Փռվել է նախ 3 սմ հաստությամբ հարթեցնող շերտը, ապա՝ 4 սմ հաստությամբ վերին շերտը։

Հիմնանորոգումից հետո  եւս 3 տարի ճանապարհը կգտնվի երաշխիքային սպասարկման ժամկետի մեջ։ Այդ ընթացքում թերություններ ի հայտ գալու դեպքում ճանապարհաշինարարներն իրենց միջոցներով կվերացնեն դրանք։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի մանրամասները
ԵՆԲ ներկայացուցիչների հետ քննարկվել է նաև Ասիական զարգացման բանկի...
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ուզում են, որ ռուսական բազաները այստեղից հանվեն, եւ հետո բացվի «միջին միջանցք» կոչվածը. քաղաքագետ
Արեւմուտքը մեզ գումար չի տվել, միայն խոստացել է, իսկ խոստումը դեռ ոչինչ չի...
Ամենաշատ