News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Նեւադա նահագնում Դենի Թարքանյանը հաղթել է փրայմերիզը եւ Նեւադա նահանգի 3-րդ շրջանից Կոնգրեսի տեղի մրցավազքում կներկայացնի հանրապետականներին:

Նոյեմբերին Կոնգրեսի համընդհանուր ընտությունների ժամանակ նրա մրցակիցը կլինի դեմոկրատ Սուսի Լին:

Դենի Թարքանյանը, որը հայտնի բիզնեսմեն է եւ բասկետբոլի հայտնի մարզիչ, հանգուցյալ Ջերի Թարքանյանի որդին, մշտապես եղել է ԱՄՆ-ում հայերի շահերի կրքոտ պաշտպանը:

Հիշեցնենք, որ 2017 թվականին Թարքանյանը հայտարարել էր, թե պատրաստվում է Նեւադա նահանգից Սենատի թեկնածու առաջադրվել: Սակայն մարտի 16-ին նա հայտնել էր, որ որոշել է հրաժարվել Սենատի մրցավազքից եւ կառաջադրվի Կոնգրեսում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ