News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 20
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Չեն Ընի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպի հանդիպումը նվազեցնում է Կորեական թերակղզու շուրջ լարվածության ընդհանուր մակարդակը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա խոսքով՝ դա միայն առաջին քայլն է լիակատար կարգավորման ճանապարհին: «Սակայն երկու առաջնորդների բարի կամքի շնորհիվ այս քայլն արվել է: Իհարկե, սա պայմաններ է ստեղծում հետագա առաջընթացի համար եւ նվազեցնում է Կորեական թերակղզու շուրջ լարվածության ընդհանուր մակարդակը»,- ասել է Պուտինը ԿԺԴՀ Գերագույն Ժողովրդական ժողովի նախագահության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ:

«Այս հանդիպման շնորհիվ անբարենպաստ սցենարը հետ է քաշվել, եւ բոլոր խնդիրները խաղաղ, քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով լուծելու հեռանկար է ի հայտ եկել»,- ասել է Պուտինը ԿԺԴՀ Գերագույն Ժողովրդական ժողովի նախագահության ղեկավար Կիմ Էն Նամի հետ հանդիպման ժամանակ:

«Ռուսաստանը միշտ կողմ է եղել  դրան, անհրաժեշտ քայլեր է ձեռնարեկլ: Մենք այսուհետ եւս պատրաստ ենք շարունակել աշխատել այս ուղղությամբ, Ձեզ հետ միասին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ շփումներ հաստատելու համար, այդ թվում` տնտեսական համագործակցության ոլորտում»,- հավելել է ՌԴ նախագահը:

Կիմ Էն Նամը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին գրավոր ուղերձ է փոխանցել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news