News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը միգրացիոն ծառայության աշխատակազմին է ներկայացրել ծառայության նորանշանակ պետ Արմեն Ղազարյանին։

Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Գագիկ Եգանյանին երկար տարիների նվիրված աշխատանքի համար եւ կարեւորել ծառայությունում կուտակված տեղեկատվության եւ ինստիտուցիոնալ հիշողության սահուն փոխանցումը նոր ղեկավարին։ Անդրադառնալով մեր երկրի համար միգրացիոն ծառայության ռազմավարական նշանակությանը՝ նախարարն ընդգծել է, որ աշխարհաքաղաքական դինամիկ փոփոխությունները, Մերձավոր Արեւելքում ծավալվող իրադարձություններն ու հայկական սփյուռքի առկայությունը կառույցի առջեւ գործունեության նոր հրամայականներ են ձեւավորում, որոնք համակարգված եւ պրոֆեսիոնալ արձագանքի կարիք ունեն։ Ամփոփելով՝ Սուրեն Պապիկյանը շնորհավորել է նորանշանակ ղեկավարին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նրան մաղթելով արդյունավետ եւ բեղուն աշխատանքային գործունեություն։

Արմեն Ղազարյանը եւս շնորհակալություն է հայտնել Գագիկ Եգանյանին երկար տարիների աշխատանքի համար եւ, դիմելով աշխատակազմին, նշել, որ միգրացիոն հետազոտությունները մշտապես գտնվել են իր ակադեմիական հետքրքրությունների դաշտում, իսկ այժմ հնարավորություն է ընձեռնվել վարչական հարթության մեջ դրսեւորել կուտակած մասնագիտական գիտելիքները։ Արմեն Ղազարյանը վստահեցրել է, որ ծառայության պրոֆեսիոնալ աշխատակազմի հետ միասին կկարողանան նոր հայացք եւ թարմություն հաղորդել ոլորտի քաղաքականությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ