News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Քաղաքացու կողմից խոշոր չափի հափշտակություններ կատարելու քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Այս մասին հաղորդում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին հանձնված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Երևանի բնակիչ Լ. Փ.-ն 2013-2017թթ-ի ընթացքում տարբեր անձանց վստահությունը չարաշահելու եղանակով կատարել է խոշոր և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ, ինչպես նաև վերջիններիս դրդել է պաշտոնատար անձանց առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու փորձ կատարելուն:

Այսպես, 2013թ.-ին Լ. Փ.-ն դատապարտյալ Ինգա Հովակիմյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացը կազմակերպելու պատրվակով վերջինիս նախկին ամուսին Ռադիկ Հովակիմյանից ստացել է 4.850.760 ՀՀ դրամին համարժեք 12.000 ԱՄՆ դոլար գումար և խաբեությամբ հափշտակել այն:

Պարզվել է նաև, որ 2016թ.-ի մարտին, Դ. Ք.-ին ներկայանալով որպես ԼՂՀ զորամասերից մեկի աշխատակից, Լ. Փ.-ն առաջարկել է պաշտոնատար անձանց կաշառք տալու միջոցով կարգավորել նրա ազգականին այլ գումարտակ տեղափոխելու հարցը: Այդ կերպ Լ. Փ.-ն Դ. Ք.-ից խաբեությամբ հափշտակել է 1.146.120 ՀՀ դրամին համարժեք 2.400 ԱՄՆ դոլար` միաժամանակ վերջինիս դրդելով պաշտոնատար անձանց առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու փորձ կատարելուն:

Բացի այդ, Լ. Փ.-ն 2017 թվականի հուլիսին, Ս. Ե.-ին ներկայանալով որպես փաստաբան, վերջինիս որդուն քրեական պատասխանատվությունից ազատելու պատրվակով նրանից խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` 7.173.000 ՀՀ դրամին համարժեք 15.000 ԱՄՆ դոլար և 910.000 ՀՀ դրամ: Միաժամանակ Լ. Փ.-ն Ս. Ե.-ին դրդել է պաշտոնատար անձանց առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու փորձ կատարելուն: 

Վերը նշված եղանակներով Լ. Փ.-ն համապատասխանաբար խոշոր և առանձնապես խոշոր չափերով գումարներ է հափշտակել նաև Էդգար Արամյանից ու Դիանա Հարությունյանից:

Կատարած հանցավոր արարքների համար Լ. Փ.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ) և 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ):

Պաշտոնատար անձանց առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու փորձ կատարելու համար Ս. Ե.-ին ու Դ. Ք.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող...
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Ամենաշատ