News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Սարի թաղի գործով ամբաստանյալներ Կարեն Վանոյանի եւ Սարգիս Արաբաջյանի խափանման միջոցը փոխվեց: Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունիսի 14-ին կայացած նիստում դատավոր Աննա Դանիբեկյանը բավարարեց ամբաստանյալների պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի միջնորդությունը՝ խափանման միջոց կալանավորումը փոխարինելով չհեռանալու մասին ստորագրությամբ:

Ամբաստանյալ Կարեն Վանոյանն ազատ արձակվեց, իսկ Սարգիս Արաբաջյանն ազատության մեջ կլինի 1.000.000 ՀՀ դրամի չափով գրավի դիմաց:

Հիշեցնենք, որ Սարգիս Արաբաջյանին և Կարեն Վանոյանին մեղադրանք է առաջադրվել 2016թ. հուլիսի 19-ին ժամը 20:00-ի սահմաններում, Երեւանի Մովսես Խորենացի փողոցին հարող Գլինկա և Որմնադիրներ փողոցների հատման վայրում, մի խումբ անձանց հետ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման կապակցությամբ քաղաքացիների անվտանգությունն ու հասարակական կարգի պահպանությունն ապահովող, իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու համար:

Տպել
Ամենաշատ