News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Երևանի կենդանաբանական այգում տուբերկուլյոզի հետևանքով հունվար-փետրվարին 4 տեսակի կենդանիների անկում է գրանցվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երևանի կենդանաբանական այգու միջազգային կապերի պատասխանատու Արևիկ Մկրտչյանը՝ նշելով, որ այդ ընթացքում Երևանի կենդանաբանական այգին փակ է եղել այցելուների համար:

«Հիվանդությունն առաջինը գլուխ է բարձրացրել կխտարի մոտ: Լաբորատոր հետազոտության հաստատումից հետո նույն խնդիրը նկատվել է նաև լամաների մոտ: Քանի որ պետական միջոցառումը ենթադրում է տուբերկուլյոզի հարուցիչի դեմ շատ խիստ պայքար, նույն տարածքում ապրող սմբակավորների խմբաքանակը ոչնչացվել է»,- ասաց նա:

Տուբերկուլյոզի հետևանքով տուժել են ոչ միայն լամաները, այլև կամերունյան այծը, եղջերուները և կխտարը: Հիվանդության արդյունքում 8 լամաներ քնեցվել են, որից հետո կատարվել են սանիտարական-ախտաբանական, հողի քանդման աշխատանքներ՝ հարուցիչից ազատվելու համար:

Արեւիկ Մկրտչյանը նշեց, որ դեպքի մասին տեղեկացվել են համապատասխան մարմինը, տուբերկուլյոզի ազգային դիսպանսերը, Երևանի քաղաքապետարանը: Միաժամանակ, նրա խոսքով, կենդանիների գլխաքանակը վերականգնվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ