News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 22
Տեսնել լրահոսը

Համայնքների պալատում «փափուկ Brexit»-ի կողմնակիցների հետ խորհրդարանում ԵՄ-ից դուրս գալու  սկզբունքային քվեարկության հարցով վարչապետ Թերեզա Մեյը մինչեւ ժամը 18:00-ն սահմանված վերջնաժամկետը փոխզիջումային գործարքի է հասել: Այս մասին հինգշաբթի Twitter-ում հայտնել է իշխող Պահպանողական կուսակցությունից եվրոպամետ պատգամավոր Աննա Սուբրին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Անկախ նրանից Եվրամիության հետ Brexit-ի հարցով  պայմանագիր կկնքվի, թե ոչ, խորհրդարանում սկզբունքային քվեարկություն տեղի կունենա, եւ որպեսզի պարզ լինի,  կոշտ Brexit չի լինի, երբ Եվրամիությունից դուրս գալու համաձայնագիրը անցնի խորհրդարանով», - նշել է նա:

Reuters-ի աղբյուրները նաեւ հաստատել են, որ կառավարության ղեկավարը եւ պատգամավորները, որոնք Համայնքների պալատում ներկայացնում են եվրոպամետ լոբբին, փոխզիջումային գործարքի են հասել այն հարցի վերաբերյալ, թե որքանով մեծ կլինի խորհրդարանի ազդեցությունը Բրյուսելի հետ  Brexit-ի պայմանների մասին բաբակցությունների ընթացքի վրա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news