News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայկական հեղափոխության ընթացքում ընդհանրապես որեւէ աշխարհաքաղաքական եւ արտաքին քաղաքականության համատեքստ չի եղել: Որեւէ աշխարհաքաղաքական  դավադրություն չի եղել: Այս մասին RT-ին տված հարցազրույցում  հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք սխալվել են այն մարդիկ, որոնք  հեղափոխությունից հետո վախենում էին Ռուսաստանի եւ Հայաստանի հեռացումից:

«Այժմ այդ մասին շատ շատերն են ասում: Ռուսական մամուլում շատ հրապարակումներ կան, որոնց հեղինակները այդքան լավ չեն հասկանում ինչ է տեղի ունեցել Հայաստանում: Կան մարդիկ, որոնք ցանկանում են այդ ամենն այլ տեսանկյունից ներկայացնել: Նրանք ուզում են ներկայացնել, որ Հայաստանում իշխանության են եկել հակառուսական ուժեր», - ասել է նա՝ նշելով, որ դա զուտ ներքին, հայկական գործընթաց էր, որը Հայաստանի արտաքին քաղաքականությունում ռեւերս չէր ենթադրում:

 «Ինչու՞ ենք մենք այդպես ասում: Որովհետեւ այն ժողովուրդը, որը իրականացրել է այդ հեղափոխությունը, Հայաստանի արտաքին քաղաքականության հետ խնդիրներ չուներ: Հետեւաբար նա արտաքին քաղաքականության հետ կապված  պահանջներ չուներ: Կառավարությունում մենք ժողովրդի ներկայացուցիչներն ենք, որը հաղթել է հեղափոխության ընթացքում: Մենք պետք է գործենք այն շրջանակներում, այն բովանդակության համապատասխան, որն ուներ այդ քաղաքական գործընթացը՝ «թավշյա հեղափոխոթյունը»:

Նրանք, ովքեր ասում էին, որ Հայաստանում քաղաքական փոփոխությունների արդյունքում խնդիրներ կառաջանան Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունններում, սխալվում էին: Նրանք սխալվում էին եւ կսկսեն սխալվել, եթե շարունակեն այդպես մտածել», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հարցին այն մասին, որ Հայաստանում ՌԴ դեսպանի հետ հանդիպումից հետո Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում նոր փուլի մեկնարկի մասին հայտարարվեց եւ եթե ոչինչ չի փոխվում հարաբերություններում, ապա ինչ նոր փուլի մասին է խոսքը, Նիկոլ Փաշինյանը նորից ընդգծել է, որ խոսքն այն մասին է, որ ռեւերսներ չեն լինի:

«Ես չեմ ասել, որ ոչինչ չի փոխվում: Ես ասել եմ, որ ռեւերսներ չեն լինի: Եվ ես միշտ ասել եմ, որ մենք ավելի արդյունավետ հարաբարերություններ կունենանք, քան առաջ: Երբ ես ասում եմ նոր փուլ, ես նկատի ունեմ ավելի դրական փուլ, ավելի կառուցողական փուլ, ավելի արդյունավետ փուլ, ավելի ուղիղ փուլ, ավելի անկեղծ փուլ, ավելի հստակ փուլ: Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ հանդիպմանը մենք ընդհանրապես ոչ մի խնդրահարույց հարց չենք ունեցել: Եղել են հարցեր, որոնք տեղում են լուծվել: Մնացած հարցերը մենք պայմանավորվել ենք ավելի մանրամասն քննարկել», - ասել է նա՝ հավելելով, որ բարձր մակարդակի երկու հանդիպումների արդյունքներով կարող է ասել, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում որեւէ քաղաքական խնդիր չկա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Վերջին շաբաթների ինտրիգը` արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի այս միջոցառումներին, կմնա՞ շքերթին, թե ոչ, ՀՀ...
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Փորձագետ. Ռուսաստանը չէր կարող խաղաղապահներին դուրս բերել Արցախից միայն Փաշինյանի հայտարարության պատճառով
Այն ճանապարհին, որով հեռացան ռուս խաղաղապահներն Արցախից, Ռուսաստանում կբռնկվի թյուրքական հեղափոխության հաջորդ փուլը
2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյանը՝ Զատուլինին
Ռուսական զինված ուժերի դուրսբերումը Ղարաբաղից վերջին կետն է դնում “i”-ի վրա։ Նույնիսկ հաշվի առնելով Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի խնդիրները...
Զախարովա. Արևմուտքը Հայաստանը դիտարկում է որպես գործիք, որի հետ կխաղա, հետո կլքի
Միևնույն ժամանակ, մենք չենք զարմանա, եթե պարզվի, որ Building Armenia’s Defence and Security Resilience  փաստաթղթում շարադրված ծրագրերը, որոնք ենթադրում են ռուս սահմանապահների ռուսական ռազմակայանի...
Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան
Ըստ տարածված տեղեկությունների, ռուսական խաղաղապահ ուժերը դուրս են բերվում Արցախից։ Զորաշարժը տեղի է ունենալու (ունենում) Ադրբեջանի տարածքով...
Ամենաշատ