News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 23
Տեսնել լրահոսը

Ես կարող եմ ասել, որ այժմ Հայաստանում կոռուպցիա չկա: Այս մասին RT գործակալությանն ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատաասխանելով երկրում հակակոռուպցիոն քաղաքականության հաջողությունների մասին հարցին:

«Իհարկե, կարող են լինել որոշ առանձին երեւույթներ՝ կոռուպցիոն անցյալի կոռուպցիոն մնացորդներ: Իհարկե, սա ապագայի երաշխիք չէ, բայց ես կարծում եմ, որ այս մթնոլորտը, այս գործընթացը թույլ կտան մեզ երաշխավորել այս իրավիճակի շարունակությունը», - ասել է նա:

Պատասխանելով հարցին այն մասին, որ ԱՊՀ երկրներում հաճախ են ծագել իրավիճակներ, երբ հին վերնախավը նորից իշխանության է անցել, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրա երաշխիքը ժողովրդի կամքն է:

 «Ինչ-որ բան փոխվել է մարդկանց ներսում, մտածողությունում: Դա շատ կարեւոր գործոն է, որը թույլ է տվել առանց մեծ բախումների, առանց արյան հեղափոխություն իրականացնել: Պայքարը տեղի է ունեցել յուրաքանչյուր քաղաքացու ներսում: Ես կարծում եմ, որ մեր հեղափոխության գլխավոր արդյունքը իշխանության փոփոխությունը չէ, այլ մտածողության փոփոխությունը: Եվ դա կախված չէ կառավարությունից», - ասել է նա:

Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Facebook-ում իր կողմից հունիսի 1-ին արված տեսանյութն այն մասին, որ ապրանքների գների աճի նախաձեռնողները «իրենց վրա կզգան օրինականության ողջ ուժը»:

 «Մեզ մոտ այնպիսի իրավիճակ էր, որ մենք Երեւանի բազմաթիվ սուպերմարկետներում անօրինական գործունեություն էինք ֆիքսել  եւ երբ մենք այդ գրանցեցինք, նրանք որոշ ապրանքների գները համաձայնեցված բարձրացրեցին. դա սաբոտաժի նման էր: Դա մեր գործողությունների արձագանքն էր, որն ուղղված էր օրինականության վերականգնմանը: Ինչ վերաբերում է ՝ ինչպես ասացիք «ամբողջ ուժը՞»: Շատ սուպերմարկետներ արդյունքում բարձր տուգանքներ վճարեցին, որովհետեւ նրանց գործողություններն անօրինական էին», - ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վստահության շեշտադրում. ԱՊՀ երկրները Երեւանում պատրաստվում են Ռադիոկապ-2019 համաշխարհային համաժողովին
Ռադիոհաճախականության օգտագործման ոլորտում գլխավոր խնդիրը վստահության պակասն է...
Ինտերնետ-հարցում. Ծաղկաձորը ԱՊՀ ձմեռային հանգստավայրերի լավագույն հնգյակում է
Հնգյակում տեղ են գտել Բելառուսի, Ղազախստանի, Ադրբեջանի, Հայաստանի եւ Ղրղզստանի հանգստավայրերը...
Երեւանի ամանորյա տոնածառը մտել է ԱՊՀ տոնածառերի թոփ-3-ի մեջ (ֆոտո)
Ամենաբարձր գլխավոր ամանորյա տոնածառերով ԱՊՀ քաղաքների տասնյակի մեջ են մտել…
Հայաստանում անցկացված ընտրությունները բաց եւ թափանցիկ էին. ԱՊՀ դիտորդներ
Հայտարարությունում նշվում է, որ առաքելությունն աշխատել է հրապարակավ եւ բաց, չի միջամտել ընտրական գործընթացին եւ երկրի ներքին գործերին...
ԱՊՀ ՄԽՎ դիտորդները այցելել են ընտրական տեղամասեր
Օրվա ավարտին միջազգային դիտորդների խումբը Երեւանում ամփոփիչ ժողով է անցկացրել․․․
Նախագահ Սարգսյանն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարներին
Դիտորդական խմբում ընդգրկված են ութ երկրների ութ տասնյակից ավելի ներկայացուցիչներ․․․
Ֆոտոռեպորտաժներ