News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բուտրոս-Բուտրոս Ղալին մայիսի 2-11-ին այցելություն կկատարի Ադրբեջան:

Այցելության ընթացքում, նա մտադիր է հանդիպել Ադրբեջանի պաշտոնատար անձանց եւ հայտնի հասարակական գործիչների հետ, գրում է ադրբեջանական Trend գործակալությունը:

Բոլոր ժամանակների լավագույն 100 դիվանագետներից մեկը համարվող Բուտրոս Ղալին եգիպտացի ղպտի գործիչ է, ՄԱԿ-ի 6-րդ գլխավոր քարտուղարը (1992-96 թթ): Բուտրոս Ղալին ծնվել է 1922 թվականին՝ Կահիրեում: Ավարտել է տեղի համալսարանը, ապան նաեւ՝ Սորբոնի համալսարանը: Ունի միջազգային իրավունքի եւ փիլիսոփայության դոկտորի կոչում: 1977-1990 թթ եղել է Եգիպտոսի ԱԳ պետական նախարար:

Նշենք, որ Բուտրոս Բուտրոս Ղալին մայրական կողմից հայ է՝ Աննա Ասլանյանի որդին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ