News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն Չինաստան կատարած այցի ընթացքում քննարկել է ԿԺԴՀ-ի հետ կայացած գագաթաժողովը, առեւտրի հարցերը եւ նորից հայտարարել է Հարավչինական ծովի ռազմականացման անթույլատրելիության մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով ԱՄՆ պետդեպարտամենի հայտարարությունը:

Հինգշաբթի Պոմպեոն ժամանել է Պեկին, որտեղ հանդիպում է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի եւ արտաքին գործերի նախարար Վան Իի հետ: Նշվում է, որ Պոմպեոն Չինաստանի գործընկերներին պատմել է Սինգապուրում ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի գագաթաժողովի արդյունքների մասին:

«Պոմպեոն հաստատել է մեր խորը մտահոգությունը Հարավչինական ծովի  ռազմականացման եւ ռազմական կայանների շինարարության մասին, քանի որ այդ գործողություններն ուժեղացնում են լարվածությունը, բարդացնում եւ բորբոքում են վեճերը, վտանգ են ներկայացնում ազատ առեւտրի հոսքին եւ խաթարում են տարածաշրջանային կայունությունը», — նշել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news