News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը հայտարարել է, որ Սիրիայի Զարդան բնակավայրի ուղղությամբ ռուսական ավիահարվածի ընթացքում 44 սիրիացի է զոհվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք տեսել ենք 44 սիրիացիների, ներառյալ 6 երեխաների  մասին հաղորդագրությունները, որոնք սպանվել են Զարդան բնակավայրի ուղղությամբ ռուսական ավիահարվածի ընթացքում: Մենք աջակցում ենք սիրիական ժողովրդին, նրանց կառավարության զոհերին եւ նրանց, ովքեր օգնություն են ցուցաբերում նրանց եւ Ռուսաստանին կոչ ենք անում վերջ դնել Սիրիայի խաղաղ բնակիչների անմարդկային սպանություններին», —Twitter-ում գրել է Նաուերթը:

Ավելի վաղ ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչությունը Սիրիայի Իդլիբ նահանգի վրա օդային հարվածների հետեւանքով 45 քաղաքացու մահվան մասին էր հաղորդել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ