News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Դաշնային պահուստային համակարգի (FRS) կողմից իրականացվող խստացման քաղաքականության պատճառով դոլարի ամրապնդումը բացասաբար կանդրադառնա զարգացող շուկաների վրա, հատկապես այդ ազդեցությունը կախված կլինի այդ տնտեսությունների վարկավորումից, ինչպես սուվերեն, այնպես էլ  կորպորատիվ պարտքի հարցերում: Այս մասին  մամուլի ասուլիսում ասել է  Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նախագահ Քրիստին Լագարդը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ակնհայտ է, որ զարգացող շուկաների համար ռիսկն առաջանում է դոլարի թանկացումից եւ ֆինանսական անկայունության աճի եւ դրանից բխող փոփոխականությունից եւ այդ ազդեցությունը հատկապես նկատելի կլինի այն զարգացող շուկաներում, որոնք շատ վարկավորված են: Ինչպես սուվերեն, այնպես էլ  կորպորատիվ պարտքի մասով... այնտեղ վտանգն ամենաբարձրն է», — ասել է Լեգարդը, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես Դաշնային պահուստային համակարգը կազդի համաշխարհային տնտեսության վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ