News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 17
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում պատրաստվում է Բրյուսել այցելել: Այս մասին վարչապետը հայտնել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում:

«Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպումներ կլինեն, Բրյուսելում այլ միջոցառումների նույնպես կմասնակցեմ: Առաջիակայում այլ այցեր նույնպես կլինեն»,- ասել է Փաշինյանը:

Նա նշել է, որ կառավարությունը շատ ակտիվ արտաքին քաղաքականություն է վարելու. «Մենք շատ ակտիվ արտաքին քաղաքականություն պիտի վարենք: Արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր, ռեւերսներ չեն լինի: Մեր արտաքին քաղաքականությունը կվարվի եւ կզարգանա, ինչի մասին ասել եմ որպես վարչապետի թեկնածու Ազգային ժողովում ելույթ ունենալիս, ինչի մասին խոսել եմ նաեւ կառավարության ծրագրի խորհրդարանական քննարկուների ժամանակ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Ամենաշատ
Partner news