News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մոսկվա կատարած այցը չափազանց հաջող եմ գնահատում: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ամփոփելով Ռուսաստան կատարած երկօրյա աշխատանքային այցը:

«Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հանդիպել էի մեկ ամիս առաջ Սոչիում, եւ երեկվա մեր հանդիպումը շատ արդյունավետ եմ գնահատում: Կարող եմ ասել, որ, ըստ էության, Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների հետագա զարգացման համար որեւէ քաղաքական խոչընդոտ չկա: Մնում է միայն այդ պոտենցիալն իրացնել, աշխատել այդ հարաբերոեւթյունների զարգացման վրա: Հայ-ռուսական հարաբերություններում շատ լավ տրամադրություն է հաստատված, փոխադարձ վստահության կարեւոր մակարդակ կա, եւ մենք դա ոչ միայն կպահպանենք, այլեւ կզարգացնենք»,- նշել է վարչապետը:

Ինչ վերաբերում է, մասնավորապես, առեւտրատնտեսական հարաբերություններին. նա հույս է հայտնել, որ առաջիկայում Հայաստանն ի վիճակի կլինի մեծ քանակությամբ միրգ եւ բանջարեղեն արտահանել Ռուսաստան. «Պարզապես պետք է ամեն ինչին ուշադիր լինենք, ամեն ինչ կազմակերպենք այնպես, որպեսզի ֆիտոսանիտարական կանոնները պահպանվեն, ինչպես նախատեսված է եւ տրամաբանական է»:

Տեղի հայ համայնքի ներկայացուցչների հետ հանդիպումն էլ վարչապետը շատ կարեւոր ու հետաքրքիր է որակել: «Մեր հանդիպումն արտահայտում էր այն մթնոլորտը, որ այսօր առկա է Ռուսաստանի հայության շրջանում: Դա, իհարկե, ոգեւորության մթնոլորտն է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների առիթով: Եվ մենք պետք է շատ կոնկրետ մեխանիզմներ, ուղիներ մտածենք, որ այդ ոգեւորությունը կարողանանք վերածենք կոնկրետ քաղաքական արդյունքի եւ, ի վերջո, հասնենք մեծ հայրենադարձության»,- հավելել է Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ ԱԺ–ն ՌԴ–ից նամակ չի ստացել. ԱԺ նախագահի խոսնակ
Սիմոնյանի բացահայտ հակառուսական հայտարարությունները արտացոլում են...
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Մենք չենք կարող անտեսել նման ռուսատյաց ելույթները․․․
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Ամենաշատ