News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Չինաստանն արագ կարձագանքի, որպեսզի իրեն պաշտպանի, եթե ԱՄՆ-ն իր շահերը ոտնահարի: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Գեն Շուանը՝ մեկնաբանելով տեղեկությունները, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հայտարարել չինական ապրանքների ներմուծման մաքսատուրք սահմանելու մասին, փոխանցում է Reuters-ը: 

Նշենք, որ 50 մլրդ դոլար ընդհանուր գումարի չինական ապրանքների մաքսատուրքերի ցուցակը նախատեսված է ներկայացնել այսօր՝ հունիսի 15-ին: Դրա մեջ կմտնեն 800 կարգի ապրանքներ, այլ ոչ 1300, ինչպես ավելի վաղ էր նախատեսված:

Չինաստանը հայտարարել է, որ պատասխան միջոցառումներ կձեռնարկի՝ ընդհուպ ԱՄՆ-ի հետ առեւտրային համաձայնագրերի լուծարումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ