News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցանկանում է ֆրանսերենը Եվրոպական Միության հիմնական աշխատանքային լեզու դարձնել: Առիթ դրա համար պետք է դառնա Բրիտանիայի դուրս գալը ԵՄ-ից, հայտնում է DW-ն՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը: Պարբերականի տվյալներով՝ Մակրոնն առաջին անգամ այս գաղափարի մասին խոսել է մարտի 20-ին՝ ֆրանկոֆոն երկրների համագործակցության միջազգային կազմակերպության ստեղծման օրը: «Անգլերենը, հավանաբար, երբեք այսքան լայնորեն ներկայացված չի իեղել Բրյուսելում, որքան Brexit-ի քննարման ժամանակ: Այդ գերակայությունը, սակայն, անխուսափելի չէ», - ասել էր Ֆրանսիայի նախագահը: Մակրոնը կարծում է, որ պետք է վերադառնալ այն իրավիճակին, որ կար մինչեւ 1973 թվականը, երբ հենց ֆրանսերենն էր Եվրամիության հիմնական աշխատանքային լուզեն:

Ֆրանսիայի նախագահի շրջապատում կան մարդիկ, ովքեր կողմ են այս նախաձեռնությանը: Այդպես, օրինակ, ԵՄ-ում ֆրանսիացի պաշտոնյա Ֆիլիպ Լեգլիզ-Կոստան ապրիլին հրաժարվել էր մասնակցել բյուջետային խորհրդակցությանը, քանի որ այն անցկացվում էր անգլերեն լեզվով: Դիվանագետներից մեկի խոսքով՝ հանդիպման մնացած մասնակիցների համար անգլերենը հարմար էր, սակայն ֆրանսիացու դեմարշից հետո բոլորը սկսեցին իրենց մայրենի լեզուներով թարգմանություններ պահանջել:

Ֆրանսերեն լեզվի գերակայությանը կողմ է նաեւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, գրում է WSJ-ն: Ծնունդով լյուքսեմբուրգցին նախկինում արդեն հայտարարել է, որ պատճառ չի տեսնում, թե ինչու պետք է «Շեքսպիրի լեզուն ավելի բարձր լինի, քան Վոլտերի լեզուն»: Յունկերը հայտարարություններ է անում հիմնականում ֆրանսերեն կամ գերմաներեն լեզուներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ