News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կառավարությունը մասնակիորեն ընդունեց «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի օրենքի նախագիծը, որը վերաբերում է անհատ տաքսու վարորդների լիցենզավորման պետական տուրքի չվճարման համար տույժ վճարելու պարտականությունից ազատելուն:

Նախագիծը հեղինակել էին ԱԺ   ՀՀԿ–ական պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Վահրամ Բաղդասարյանը և Գագիկ Մելիքյանը։

Ըստ նախագծի հիմնավորման՝ առաջարկվում է մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ իրականացնելու իրավունք ունեցող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց և տրանսպորտի բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող մյուս սուբյեկտներին ազատել պետական տուրքի չվճարման համար տույժ վճարելու պարտականությունից։

Զեկուցող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ oրենքի նախագծով առաջարկվում է պետական տուրքի վճարումն ուշացնելու դեպքում տույժը հանել, բայց նաև որպես երաշխիք վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում 50 հազար դրամ տուգանքը փոխարինել 100 հազարով:

 «Առաջարկում ենք, որ կառավարությունը մերժի այդ օրենքի փոփոխություններին հավանություն տալու նախագիծը: Դրա վերաբերյալ առկա են ֆինանսների և արդարադատության նախարարությունների եզրակացությունները: Գտնում ենք, որ մասնավոր դեպքերի համար իրավիճակային լուծումները, առաջարկներն անընդունելի են և պրակտիկ կիրառման ընթացքում կարող են հանգեցնել լուրջ խնդիրների: Առաջարկում ենք օրենքը թողնել անփոփոխ»,- ասաց Զեյնալյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ օրենքի նախագծին ծանոթանալիս երկակի զգացողություններ է ունեցել: «Մի կողմից՝ առաջարկվում է տուրքի չվճարման համար ընդհանրապես տույժ չնշանակել: Մյուս կողմից՝ առաջարկվում է ինչ-որ դեպքերում տուգանքի չափերը կրկնապատկել: Այս հակասություններով հանդերձ՝ ես չհասկացա, թե ի՞նչ խնդիր է փորձ արվում լուծել այս նախագծով»,- նշեց նա:

Իր հերթին Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ նախագծով փորձ է արվում տույժերը ներելով՝ վարորդներին օգնել վճարել գոնե տուգանքները, բայց նախագիծը համապատասխան կարգավորումներ չի տալիս:

Փաշինյանն  առաջարկեց առանց լուրջ պոտենցիալ վնասների լուծել միայն նշված խնդիրը. «Այս մասնակի խնդրի այլընտրանքն առաջարկեք»:

Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանն էլ նկատեց, որ այս ոլորտում առկա է անհավասար դաշտ՝ օնլայն տաքսի ծառայությունների և անհատ տաքսու վարորդների մասով:

«Արձանագրենք, որ այսպիսի պրոբլեմ կա, և այդ պրոբլեմի լուծման տարբերակ առաջարկենք, այդ թվում՝ ԱԺ պատգամավորների հետ համագործակցելով»,- ասաց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ