News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երևանի և Չինաստանի Տյանցզին քաղաքի միջև քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում հնարավոր համագործակցության հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի և Տյանցզինի բարեկարգման և կանաչապատման քաղաքային կոմիտեի նախագահ Սյու Սիննլիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀՀ-ում ՉԺՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգը:

Տյանցզինի բարեկարգման և կանաչապատման քաղաքային կոմիտեի նախագահ Սյու Սիննլին շնորհակալություն է հայտնել հանդիպման, ինչպես նաև համագործակցության պատրաստակամության համար՝ նշելով, որ 16 մլն բնակչություն ունեցող Տյանցզինի քաղաքային իշխանություններն իրապես հետաքրքրված են մի շարք ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացմամբ, մասնավորապես՝ քաղաքային լուսավորության, կանաչապատման, կենդանաբանական այգու զարգացման ծրագրերով:

«Մենք իսկապես տպավորված ենք Երևանի պատմությամբ, չնայած որ այն ժամանակակից և երիտաասարդ քաղաք է: Շնորհավորելով 2800-ամյա հոբելյանի առթիվ՝ վստահ ենք, որ մեր երկու քաղաքների միջև կձևավորվեն գործընկերային ջերմ հարաբերություններ», - նշել է Սյու Սիննլին:

Չինաստանի Տյանցզին քաղաքի պատվիրակությունն այցելել է նաև Երևանի պատմության թանգարան:

Տպել
Ամենաշատ